• Latest news

Վալսարտանով բոլոր դեղերը վաճառքից հետ են կանչվում. Դրանք կարող են քաղցկեղածին լինել

6 դեկտեմբերի, 2018  14:10

Mylan Pharmaceuticals դեղագործական ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչել արյան բարձր ճնշման դեմ բոլոր դեղամիջոցները, որոնք պարունակել են վալսարտան նյութը: Այս դեղերի մեջ լաբորատոր թեստերով հայտնաբերել են հնարավոր քաղցկեղածինի հետքեր:

Երկու շաբաթ առաջ այս ընկերությունն արդեն հետ էր կաչել այդ դեղերի մի մասը, երբ դրանց բաղադրութայն մեջ քաղցկեղ առաջացնող քիմիական նյութի մնացորդային պարունակություն էին հայտնաբերել: Երեքշաբթի Mylan-ը հայտարարել էր եւս 104 անուն դեղեր հետ կանչելու մասին՝ լրացնելով արդեն հետ կանչված 15-ը:

Վալսարտանը նյութ է, որը նախատեսված է արյան բարձր ճնշումը եւ սրտային անբավարարությունը բուժելու համար, ինչպես նաեւ սրտի կաթվածից հետո մահվան հավանականությունը նվազեցնելու համար: Այս դասվում է այն դեղերի կարգին, որոնք հայտնի են որպես անգիոտենզին ռեցեպտորների բլոկատորներ, որոնք արգելափակում են անգիոտենզին II բնական հորմոնը, որը զարկերակները նեղացնում է: Վալսարտանը ամլոդիպինի կամ հիդրոքլորտիազիդի զուգակցությամբ կիրառելու դեպքում են հասնում միայն զարկերակային ճնշման նվազեցման միակ արդյունքին:

Mylan-ի լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ վալսարտանի մեջ կան N-նիտրոզոդիմետիլամին կոչվող նյութի մնացորդային հետքեր: Այս բաղադրիչը պարունակվում է նաեւ ծխախոտի ծխի մեջ եւ համարվում է մարդու համար հնարավոր քաղցկեղածին:

Նշենք, որ վալսարտանի հիմքով արտադրանքն արդեն առաջին անգամ չէ, որ դեղագործական ընկերությունները վաճառքից հետ են կանչում՝ կապված քաղցկեղածինի հնարավոր պարունակության հետ:

Վալսարտանով դեղամիջոցներ ընդունող հիվանդներին խորհուրդ է տրվում կապ հաստատել իրենց բուժող բժշկի հետ եւ այլ դեղամիջոցի անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել