Գիտնականները գտել են նյութափոխանակության արագացման բանալին

7 դեկտեմբերի, 2018  10:45

Նույնիսկ թույլ ինտենսիվությամբ մեկանգամյա մարզումը օրգանիզմում նյութափոխանակությունը կարող է արագացնել: Այսպիսի եզրակացության են հանգել Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնի (ԱՄՆ) գիտնականները, հայտնում է Medical Express-ը:

Փորձի ընթացքում մկները օրական 3 անգամ 20-ական րոպե պետք է վազեին անիվի մեջ: Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունը ներգործում է նյարդային համակարգի բջիջների ակտիվության վրա, որոնք մասնակցում են ախորժակի եւ սնունդի ընդունման կարգավորմանը:

Այսպիսով, ֆիզիկական վարժություններն արագացնում են POMC նեյրոնները, որոնց աշխատանքը կապված է ախորժակի նվազման եւ էներգիայի արագ «այրման» հետ: Դրանից բացի, դանդաղում են մետաբոլիզմն արգելակող AGRP նեյրոնները:

Ընդ որում՝ մեկանգամյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունների արդյունքը պահպանվում է հետագա 2 օրերին:

Գիտնականները նշում են, որ հետազոտությունը կարող է օգտակար լինել դեղերի ստեղծման տեսակետից, որոնց ազդեցությունը կապված է գլյուկոզայի փոխանակության կառավարման հետ: Խոսքն, օրինակ, դիաբետիկների համար նախատեսված դեղամիջոցների մասին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի