• Latest news

Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործվում են հասարակական կարծիքի մանիպուլյացիայի մեխանիզմներ․ հոգեբան

6 դեկտեմբերի, 2018  21:20

Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործվում են հասարակական կարծիքի մանիպուլյացիայի մեխանիզմներ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ նախընտրական պայքարի ժամանակ քաղաքական ուժերն առաջին հերթին պայքարում են այն ընտրողների ձայների համար, որոնք դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել: Ինչպես նշվել է, ազդել այն մարդու կարծիքի վրա, որը 100 տոկոսով գիտի, թե ում կընտրի, դժվար խնդիր է:

Եվ այսպես, ներկայիս քարոզարշավում ի՞նչ մեթոդներ են կիրառվում:

Ընտրողների ձայների պայքարում քաղաքական գործիչները ձգտում են վախի իրական կամ երեւակայական թակարդներ ստեղծել: Սա նշանակում է, որ ներկայացվում է Հայաստանի առջեւ ծառացած (սոցիալական, տնտեսական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ այլն) անկանխատեսելի իրադարձությունների կամ վտանգների այս կամ այն սցենարը:

Այս ամենը, զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ առաջ մղվելով, մարդու մոտ սկսում է ապագայի հանդեպ վախ առաջացնել։ Նման մանիպուլյացիայի նպատակն այն է, որ ընտրողը հանգի այն մտքին, որ իր ձայնը պետք է տա այն ուժին, որն իբր գիտի ինչպես արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից։

ԼԳԲՏ հանրության շուրջը ծավալվող բանավեճերը նույնպես զանգվածների վրա ազդելու հոգեբանության մեջ հայտնի տեխնոլոգիա են։ Արտասահմանցի մասնագետները ուշադրություն են դարձրել նրան, որ եթե հասարակության մեջ, օրինակ, կոնկրետ քաղաքական գործչի մասին լուրեր տարածել, որ նա միասեռական է, նրա վարկանիշը, իրոք, կընկնի։

Այս երեւույթի բացատրությունը պարզ է՝ յուրաքանչյուր հասարակության մեջ քաղաքացիների որոշակի տոկոսը հանդես է գալիս միասեռ հարաբերությունների դեմ։

Հասարակական կարծիքի եւս մեկ մանիպուլյացիայի տեսակ՝ սոցցանցերում ատելության տարածումը։ Հայաստանը բոլորովին առաջին երկիրը չէ, որտեղ նկատվում է այս ֆենոմենը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես սոցցանցերում կրքերը ծայրահեղ բորբոքվում էին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հասարակությունը բաժանվում է հակառակ ճամբարների, ընդ որում՝ բարիկադների մյուս կողմում կարող են հայտնվել հարազատները, ընկերները, հարեւանները։

«Սոցիալական լրատվամիջոցներն այսօրվա դրությամբ շատ կարեւոր դեր են կատարում։ Նրանք կարող են սրել իրավիճակը, համացանցի օգտատերերի մոտ վախի զգացում եւ նույնիսկ ատելություն առաջացնել նրանց հանդեպ, ով հակառակ քաղաքական հայացքների կողմնակից է։ Այդ ատելությունը արտահայտվում է նաեւ սոցցանցերում»,- ասաց Գասպարյանը։

«Ցանկացած նախընտրական քարոզարշավ իր մեջ ագրեսիայի որոշակի քանակություն է պարունակում։ Երբեմն դա դիտարկվում է դրական տեսանկյունից, որովհետեւ առանց դրական ագրեսիայի մարդը չի կարող որոշակի նպատակների հասնել։ Ցավոք, դրական ագրեսիան բացասականից տարբերելը շատ դժվար է, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ դեպք իր առանձնահատկություններն ունի»,- ամփոփեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել