Ինչո՞ւ է Հայաստանի համար անհրաժեշտ առաջնային իմունոդեֆիցիտի ռեեստրը

7 դեկտեմբերի, 2018  16:20

Հայաստանում պարզապես անհրաժեշտություն են տարբեր հիվանդություններով, այդ թվում՝ առաջնային իմունոդեֆիցիտով հիվանդների ազգային ռեեստրները: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հայտնի իմունոլոգ, իմունոդեֆիցիտի հարցերով մասնագետ Նիմա Ռեզաին:

Նիմա Ռեզաիի մետ իմունոդեֆիցիտի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է դեռեւս համալսարանում սովորելու տարիներին, եւ հենց այդ ժամանակ նա որոշել է ստեղծել առաջնային իմունոդեֆիցիտի իրանական ռեեստրը (Iranian Primary Immunodeficiency Diseases Registry (IPIDR)): 1999 թվականին ռեեստրում ընդամենը 240 հիվանդ կար, իսկ այսօր՝ արդեն 3000-ից ավելի, ընդ որում՝ նրանցից կեսի մասին տվյալները ռեեստր են մտցվել վերջին 4 տարիներին:

«Բնակչության լուսաբանման եւ տեղեկացվածության մակարդակի բարձրացման շնորհիվ մեզ մոտ սկսել են ավելի հաճախ ախտորոշել, ավելի քիչ թվով հիվանդներ են մահանում առանց ախտորոշվելու: Ընդամենը 4 տարում մեզ մոտ ախտորոշված հիվանդների թիվը կրկնապատկվել է»,- նշեց Նիմա Ռեզաին:

Այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում առաջնային իմունոդեֆիցիտի ռեեստրը:

Մասնագետի պարզաբանմամբ՝ սա տվյալների բազա է, որը ներառում է բոլոր հիվանդների մասին տվյալները, որոնց մոտ առաջնային իմունոֆեդիցիտ են ախտորոշել՝ իմունոդեֆիցիտի տարտեսակը, սեռը, տարիքը, էթնիկ պատկանելությունը, լաբորատոր հետազոտությունների տվյալները, նույնիսկ գենետիկ հետազոտությունների տվյալները:

Ռեեստրը հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե երկրում այս կամ այն հիվանդությամբ որքան հիվանդներ կան: Ռեեստրի վիճակագրական տվյալները կարելի է օգտագործել տարբեր հետազոտություններում եւ գիտական աշխատանքներում: Ավելին՝ այս տվյալները կարող են օգնել նաեւ առողջապահության կազմակերպմանը. եթե ճշգրիտ գիտես, թե երկրում այս կամ այն խնդրով քանի մարդ կա, ինչ տարիքի, սեռի են եւ այլն, դա կօգնի մարդկանց այս խմբերին առնչվող նոր ծրագրերի վերաբերյալ ավելի համարժեք որոշումների կայացմանը:

Ռեզաիի կարծիքով՝ նաեւ Հայաստանում է անհրաժեշտ է անպայման նման ռեեստր ստեղծել, քանի որ այս պահին հայ մասնագետները պատկերացում չունեն, թե երկրում իմունոդեֆիցիտի այս կամ այն ձեւով քանի հիվանդ կա, եւ հետեւաբար այս ոլորտում ոչ մի գիտական աշխատանք չեն կարող անցկացնել:

Նիմա Ռեզաին աշխարհում առաջնային իմունոդեֆիցիտի ամենահայտնի մասնագետներից մեկն է։ Նա հայտնի է այս ոլորտում իր բազմաթիվ հետազոտությունների եւ գիտական աշխատանքների շնորհիվ։ Ռեզաին Universal Scientific Education and Research Network (USERN) գիտական ցանցի, ինչպես նաեւ Առաջնային իմունոդեֆիցիտի իրանական ռեեստրի (Iranian Primary Immunodeficiency Diseases Registry (IPIDR)) ստեղծողն է։ Նա ավելի քան 500 գիտական հրատարակումների, այդ թվում Avicenna Festival-ի մրցանակների արժանացած 5 գրքերի հեղինակ է։ Ռեզաիի գիտական գործունեությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://usern.tums.ac.ir/User/CV/rezaei_nima?fbclid=IwAR1roNrBAtmgO4fNcL8QjoBhOCE9D5qXOQBc3sJg25wwp7fYj9kJWzJkNoI

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի