• Latest news

Հրեա բժիշկը, քրիստոնյա միսիոները եւ մահմեդական ընտանիքը․ Ինչպես փրկեցին վտանգավոր ուռուցքով 9-ամյա տղային

7 դեկտեմբերի, 2018  18:24

Հայիթիից 9-ամյա Ջոն Օլիվերի կյանքը փրկվեց հրեա բժշկի, քրիստոնյա միսիոների եւ մահմեդական ընտանիքի շնորհիվ։ Տղայի ծնոտին ուռուցք էր գոյացել, որը թեեւ բարորակ էր, խանգարում էր նրան ուտել, խոսել եւ ժպտալ։ Ավելին, ուռուցքը սպառնում էր նրա կյանքին՝ դրա պատճառով նա դժվար էր շնչում, եւ խեղդվելու լուրջ վտանգ կար։

2 տարի առաջ Calvary Chapel Brighton-ից միսիոներ Բերքլի Ստյուարտը Ջոնին հանդիպել էր Հայիթի մեկնելու ճանապարհին։ Նրա հայացքը կանգ էր առել տղայի ծնոտի ուռուցքին։ Երբ նա 2017թ․ կեսերին նորից եկել էր Հայիթի, Ջոնի հորից իմացել էր, որ բժիշկների խոսքերով տղային մեկ տարվա կյանք է մանցել՝ եթե ուռուցքը չվիրահատեն, նա շուտով կխեղդվի։

«Այն ժամանակ ես աղոթեցի Աստծուն․ «Ես ուզում եմ, որ այս տղան առողջանա։ Ես կանեմ ինչ պետք է»»,- բրիտանական ԶԼՄ-ներին պատմել է միսիոները։

Պորտ օ Պրենսի օդանավակայանում նա հանդիպել է միսիոներ բժիշկներ խմբի, որոնց թվում եղել է նաեւ դիմածնոտային վիրաբույժ Ստյուարտ Լիբլիխը՝ Avon Oral Maxillofacial Surgery-ից։ Բերքլի Ստյուարտը նրան ցույց է տվել Ջոնի լուսանկարները, եւ Լիբլիխը, խորհրդակցելով անեսթեզիոլոգի հետ, համաձայնել է նրան անվճար վիրահատել։

Վիրահատության մնացած ծախսերը հոգալու համար միսիոները դրամահավաք է կազմակերպել եւ կարողացել է 10 000 դոլար հավաքել։ Ավելին, Դենվերից մի ընկերություն, չհայտնելով իր անվանումը, վիրաբուժական անհրաժեշտ սարքավորումներ է նվիրաբերել։

Թվում էր, թե վիրահատության համար ամեն ինչ պատրաստ է, սակայն պարզվել է՝ փոքրիկ Ջոնին ԱՄՆ բերելը այնքան էլ հեշտ չէ՝ սկզբում Հայիթիի բժիշկները չեն ցանկացել ստորագրել փաստաթղթերը, այնուհետեւ դեսպանությունը չի կամեցել նրան վիզա տալ։

2017թ․ նոյեմբերի 17-ին վերջապես հաջողվել է տղային ԱՄՆ բերել։ Վիրահատությունը նշանակվել է նոյեմբերի 21-ին։

Ալբանիայից մահմեդական ընտանիքը, իմանալով փոքրիկ Ջոնի պատմությունը, տղային օգնելու եւ նրան ու հորը իրենց տանը ապաստան տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Ամբողջ 12 օր հայրը, որդին եւ միսիոներ Ստյուարտն ապրել են այդ ընտանիքում։

Վիրահատության ընթացքում բժիշկ Լիբլիխը հեռացրել է տղայի ծնոտի 2/3-ը, այնուհետեւ վերաձեւել է ծնոտը՝ օգտագործելով ազդրային ոսկորը։ Ապագայում, երբ նա մեծանա, հնարավոր է՝ լրացուցիչ վիրահատությունների անհրաժեշտություն առաջանա, սակայն այժմ տղան իրեն լավ է զգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել