• Latest news

4 նոր սեռական ինֆեկցիաներ, որոնց մասին հազիվ թե իմանային

9 դեկտեմբերի, 2018  17:24

Վիրուսներն ու բակտերիաներն անընդհատ փոխակերպվում են, ինչը նորանոր հիվանդություններ է առաջացնում, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող: Mosaic-ը հրապարակել է 4 բակտերիալ ինֆեկցիաների ցուցակը, որոնց մասին այսօր քչերն են տեղյակ, բայց որոնք մոտ ապագայում կարող են լուրջ վտանգ ներկայացնել հանրային առողջությանը:

Neisseria meningitidis

Մենինգոկոկը, որը կարող է պոտենցիալ մահացու ինվազիվ մենինգիտ առաջացնել, վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է առաջացնում միզասեռական ինֆեկցիաներ: N. Meningitidis-ը ապրում է մեծահասակներից մոտ 5-10 տոկոսի քթի եւ կոկորդի հետին պատի վրա եւ կարող է մարդուն վարակել օրալ սեքսի եւ համբուրվելու ժամանակ:

Եվրոպայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում այս ինֆեկցիայի համանման փոխացման մեծ թվով դեպքեր են գրանցվել:

Mycoplasma genitalium 

Սեռական միկոպլազման գիտությանը հայտնի ամենափոքր բակտերիաներից մեկն է: Այն տարածված է հատկապես դեռահասների ու երիտասարդների շրջանում եւ վարակում է մարդկանց գրեթե 1-2 տոկոսին:

Ինֆեկցիան հաճախ առանց ախտանիշների է ընթանում, բայց կարող է նմանվել խլամիդիային կամ սուսանակին՝ մշտապես գրգռելով միզուկն ու արգանդի վզիկը: Այն առաջացնում է կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն, որը կարող է բերել կնոջ վերարտադրողական համակարգի խանգարումների՝ անպտղության, վիժումների, վաղաժամ ծնունդի եւ մեռելածնության:

Վարակումը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում մշտապես պահպանակ օգտագործել:

Shigella flexneri 

Շիգելլոզը (կամ դիզենտերիա) փոխանցվում է մարդու կղանքի հետ ուղղակի կամ անուղղակի շփմամբ եւ առաջացնում է աղեստամոքսային ախտանիշներ ու խնդիրներ:

1970-ական թվականներին հետազոտողները սկսել են շիգելլոզի դեպքեր վավերացնել նույնասեռական եւ բիսեքսուալ տղամարդկանց շրջանում: Գիտնականների կարծիքով՝ S. Flexneri-ն փոխանցվում է անալ-օրալ ճանապարհով եւ ամբողջ աշխարհում սեռական ինֆեկցիաների բազմաթիվ բռնկումներ է առաջացրել:

Chlamydia trachomatis

Այս բակտերիայի ատիպիկ շտամներն առաջացնում են վեներական լիմֆոգրանուլոմա, որը Սան Ֆրանցիակոյի One Medical կլինիկայից Քրիսթոֆեր Շիսլսի խոսքով՝ «սարսափելի ինֆեկցիա» է: Սեռական օրգանի վրա նախ պզուկ, թարախապալար կամ խոց է առաջանում, այնուհետեւ ինֆեկցիան թափանցում է օրգանիզմի ավշային համակարգ: Ռեկտալ ինֆեկցիան կարող է նման լինել աղիքների բորբոքային հիվանդություններին՝ բերելով հաստ եւ ուղիղ աղիների քրոնիկական եւ ծանր վնասվածքների (վիրախուղակներ եւ նեղացումներ):

Վերջին տասնամյակներին հիվանդության բազմաթիվ բռնկումներ են գրանցվել Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում, հատկապես հոմո- եւ բիսեքսուալ տղամարդկանց շրջանում: Դրանից բացի, լիմֆոգրանուլոման կարող է մեծացնել ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Այս ինֆեկցիայից հնարավոր է պաշտպանվել պահպանակի միջոցով: Բուժման հիմքում ընկած է հակաբիոտիկներով (դոկսիցիկլինով) երեքշաբաթյա կուրսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել