• Latest news

Պալեոդիետան կարող է սիրտը վնասել. հետազոտություն

10 դեկտեմբերի, 2018  09:31

Պալեոդիետան, որը նաեւ կոչվում է «քարանձավային մարդու դիետա», կարող է սրտի համար վնասակար լինել: Այսպիսի եզրակացություն են կատարել Էդիթ Քոուեն համալսարանի (Ավստրալիա) գիտնականները:

Պալեոդիետային հետեւող մարդկանց օրգանիզմում մեծանում է բիոմարկերների մակարդակը, որոնք վկայում են սիրտ-անոթային հիվանդությունների մեծ հավանականության մասին:

Այսօր պալեոդիետան շատ տարածված է, որին հետեւողների թվում են շատ աստղեր ու հայտնի դեմքեր: Այն նախատեսում է քարանձավային մարդկանց սննդի նման սնունդի ընդունում: Սննդակարգի հիմքն են կազմում կարմիր միսը, թռչնամիսը, ձուկը, բանջարեղենը, մրգերը, արմտիքը եւ ընկույզը: Ընդ որում՝ բացառվում են հատիկավորները, կաթնամթերքը, լոբազգիները, ռաֆինացված շաքարը եւ կարագը:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պալեոդիետայի սկզբունքներով սնվելը կարող է սիրտը վնասել: Գիտնականները համեմատել են պալեոդիետային հետեւող 44 եւ ստուգիչ խմբի 47 մարդու, որոնք սնվել են ինչպես ցանկացել են, հետազոտության արդյունքները:

Պարզվել է, որ պալեոդիետային հետեւող մարդկանց շրջանում կրկնակի բարձր էր տրիմեթիլամինօքսիդի (TMAO) խտությունը՝ նյութ, որն աղիներում արտադրվում է ձուկը, միսը, ձուն եւ կաթնամթերքը մարսելիս (այսինքն՝ խոլինով, լեցիտինով եւ L-կարնիտինով հագեցած):

Գիտնականների խոսքով՝ TMAO-ի մակարդակի մեծացումը համահարաբերակցում են աթերոսկլերոզի զարգացման մեծ հավանականության հետ՝ անոթային պաթոլոգիա, որն ավելի հաճախ է բերում սրտի եւ անոթների հիվանդությունների, ինչը հաստատվել է նախկինում կատարված մի շարք հետազոտություններով:

Մասնագետները հիշեցնում են, որ ցանկացած դիետայից նախընտրելի է հավասարակշռված եւ բազմազան սնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել