• Latest news

Ցնցել եւ ոչնչացնել․ նոր մոտեցումը կարող է ՄԻԱՎ-ից ազատվելու միջոց դառնալ

10 դեկտեմբերի, 2018  20:33

ՄԻԱՎ վարակը բուժելն այսօրվա դրությամբ անհնար է, այն կարելի է միայն վերահսկողության տակ պահել, որպեսզի լուրջ վնաս չհասցնի հիվանդի օրգանիզմին։ Քանի դեռ վարակակիրը հակառետրովիրուսային թերապիա է ընդունում, իմունադիֆիցիտի վիրուսը հանգիստ «քնած» է նրա օրգանիզմում՝ այն չի մեռնում, բայց նաեւ բազմանալու եւ տարածվելու հնարավորություն չունի։

Իլինոյսի համալսարանի գիտնականները, կարծես, գտել են քնած վիրուսն արթնացնելու եւ դեղամիջոցների համար խոցելի դարձնելու ձեւը։

Գաղտնիքը Tat գենի վրա ազդելու մեջ է։ Օգտագործելով համակարգչային մոդելը՝ գիտնականներն ուսումնասիրել են Tat գենը եւ պարզել են, որ վիրուսի բազմացումը վերահսկվում է այդ իսկ գենի կողմից։ Տվյալ գենը վիրուսը վերաստեղծելու համար օգտագործում է բջիջների համակարգը։

Նորմայի դեպքում իմունիտետը դիմակայում է այս գործընթացին, բայց այն դեպքում, երբ գենն ակտիվ է, եւ վիրուսը արագ բազմանում է։ Երբ գենն ակտիվ չէ, ՄԻԱՎ-ը քնում է բջջի մեջ։ Գենի անցումը ակտիվից պասիվ ձեւի կարող է անսպասելի տեղի ունենալ։ Այսօրվա դրությամբ չկան Tat գենի վրա ուղիղ ազդող դեղամիջոցներ։

Գիտնականների խոսքերով՝ եթե Tat գենը «կոտրենք», այն կարող է դեղամիջոցների հանդեպ խոցելի դառնալ, այդ ժամանակ վիրուսը կարելի կլինի ոչնչացնել։ Այս մեթոդը կոչվում է «ցնցել եւ ոչնչացնել»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել