• Latest news

Մահացած տղան կենդանացել է, երբ նրան անջատել են կենսապահովման արհեստական սարքից

11 դեկտեմբերի, 2018  13:35

Փոքրիկ Կալեբ Կրուկի մոտ, որը ընդամենը 10 օրական էր, բժիշկները ուղեղի մահ էին ախտորոշել: Բոլոր ցուցանիշներով երեխան արդեն մահացած էր, ուստի որոշում էր ընդունվել նրան անջատել կենսապահովման արհեստական  սարքից: Որքան մեծ էր բժիշկների եւ հարազատների զարմանքը, երբ տղան սկսել էր ինքնուրույն շնչել եւ անգամ փոքրիկ ձեռքով սեղմել էր մոր մատը:

«Կալեբը թեթեւ սեղմեց իմ մատը եւ նայեց ինձ, կարծես ասելով՝  «Ամեն ինչ լավ կլինի մայրիկ»», - այժմ հիշում է Բեկին՝ Կալեբի մայրը:

Այսօր Կալեբն արդեն 15 ամսական է: Ուղեղի վնասվածքից հետո նա անընդհատ ուշադրության կարիք ունի եւ քիչ բան է կարողանում ինքնուրույն անել: Սակայն նա շատ  է ժպտում, հատկապես երբ լսում է իր քրոջ ձայնը:

 Ծննդաբերության ժամանակ Կալեբի մոտ լուրջ հիպոքսիա կար՝ թթվածնաքաղց, ինչը լրջորեն վնասել էր նրա ուղեղը: Կալեբին մայրն ունեցել էր տանը. ցավերը շատ անսպասելի էին սկսվել եւ նա պարզապես չէր հասցրել հիվանդանոց հասնել: Ծնվելուց հետո երեխան շատ գունատ էր եւ չէր շնչում:

Ժամանած շտապ օգնության բրիգադը երեխային հիվանդանոց էր տարել, որտեղ նրան միացրել էին կենսապահովման արհեստական  սարքին: Սակայն նրա ուղեղի ակտիվությունը մինիմալ  էր եւ բժիշկները հույսեր չէին տվել, որ նա կապրի:

Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, տղան ապրեց եւ շուտով իր ընտանիքի հետ Սուրբ Ծննունդը կնշի:

Սուրբ Ծննունդից առաջ ընտանիքը Rainbow Hospice հոսպիսի համար դրամահավաք է կազմակերպել, որն օգնում է նրանց խնամել երեխային:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել