• Latest news

Մեղվի թույնը կարող է նոր տիպի հակաբիոտիկ դառնալ

11 դեկտեմբերի, 2018  18:44

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են նոր տիպի հակաբիոտիկ, որի հիմքում հարավամերիկյան Polybia paulista մեղուների փոփոխված պեպտիդների թույնն է։ Այդ պեպտիդները սպանում են մանրէները՝ չվնասելով մարդու բջիջները։

Մկների վրա արված փորձարկումները հաստատել են, որ ամենաուժեղ պեպտիդը կարող է ոչնչացնել Pseudomonas aeruginosa մանրէն, որն արդեն հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ կայունություն է ձեռք բերել։ Իր ալֆա-զսպանակաձեւ կառուցվածքի շնորհիվ պեպտիդը շատ արդյունավետորեն քայքայել է մանրէի բջջային մեմբրանը։

Գիտնականները երկար ընտրել եւ մոդիֆիկացրել են մեղվի թույնից ստացված ամենաուժեղ պեպտիդը։ Վերջին տարբերակը չորս օրում ամբողջովին ոչնչացրել է վարակը, սակայն դա քիչ է՝ անհրաժեշտ են ավելի տպավորիչ արդյունքներ։

Բացի այդ, նրանք պլանավորում են պեպտիդն այնպես փոխել, որպեսզի քիչ չափաբաժնով առավելագույն արդյունք ստացվի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է