• Latest news

Ինչո՞ւ են որոշ երեխաներ ավելի արագ առողջանում մրսածությունից հետո

11 դեկտեմբերի, 2018  15:40

Երեխաները, ում քթի խոռոչում «բնակվում» են մեծ քանակությամբ բազմազան բակտերիաներ, առաջին մրսածությունից հետո ավելի արագ են առողջանում: Այս մասին նշված է ERJ Open Research-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն՝ շնչառական համակարգի առողջության պահպանման համար կարեւոր է քթի մեջ միկրոֆլորայի բազմազանությունը: Գիտնականները այս եզրակացությունը կատարել են 167 երեխաների միկրոֆլորայի նմուշների անալիզի արդյունքներով:

Կամավորներից նմուշները վերցրել են մրսածության առաջին ախտանիշների արտահայտվելուց հետո եւ եւս մեկ անգամ՝ 3 շաբաթ հետո: Ընդ որում՝ բացի քթի խոռոչի միկրոֆլորայից, մասնագետները հաշվի են առել նաեւ այլ գործոններ՝ տարվա եղանակը եւ առաջին մրսածության զարգացման տարիքը, քույրերի, եղբայրների առկայությունը, մանկամսուր հաճախելը եւ պասիվ ծխելու առկայությունը (ինչպես հայտնի է, ծխախոտի ծուխը երեխաներին խոցելի է դարձնում ինֆեկցիաների հանդեպ եւ առողջանալու պրոցեսը բարդացնում):

Եզրահանգումը միանշանակ էր՝ քթի խոռոչում բակտերիաների բազմազանությունը թույլ է տվել վիրուսային ինֆեկցիայից հետո ավելի արագ վերականգնվել: Իսկ բակտերիների նվազագույն բազմազանությամբ երեխաները, ընդհանուր առմամբ, ավելի մեծ թվով բակտերիաներ են ունեցել Moraxellaceae կամ Streptococcaceae ընտանիքներից եւ մրսածության հիվանդություններից հետո ավելի դանդաղ են վերականգնվել:

Գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործությունը կնպաստի վիրուսների առաջացրած մրսածության հիվանդությունների դեմ նոր դեղերի ստեղծմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է