• Latest news

Նոր գելը կարող է կանխել վիրահատությունից հետո մետաստազների առաջացումը

12 դեկտեմբերի, 2018  14:25

University of California, Los Angeles-ից (UCLA) գիտնականները սփրեյի տեսքով նոր գել են մշակել, որը կարող է կանխել քաղցկեղային ուռուցքների վիրաբուժական բուժումից հետո մետաստազների առաջացումը:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են NatureNanotechnology-ում, ցույց է տվել, որ գելն արդյունավետ էր 50 տոկոս դեպքերում. այն խթանել է լաբորատոր մկների իմունիտետը՝ նրան «ստիպելով» կանգնեցնել քաղցկեղի զարգացումը եւ մետաստազների առաջացումը:

Գելի բաղադրության մեջ են մտնում կալցիումի կարբոնատից բիոքայքայվող մասնիկներ, որոնք հակամարմիններ են պարունակում CD47 սպիտակուցի դեմ: Այս սպիտակուցը պաշտպանում է ուռուցքները. այն իմունային բջիջներին խանգարում է ճանաչել եւ ոչնչացնել չարորակ բջիջները: Դրա «անջատումը» իմունային համակարգին թույլ է տալիս ավելի արդյունավետորեն պայքարել նորագոյացությունների դեմ եւ կանխել դրանց տարածումը:

Գելը փորձարկել են մկների վրա, որոնց մոտ հեռացրել էին մելանոման (մաշկի քաղցկեղ): Հետազոտողները համոզվել են, որ իրենց ստեղծած գելը կանգնեցնում է քաղցկեղային բջիջների կրկնվող աճը, որոնք մնացել են վիրահատությունից հետո. ընդ որում՝ ոչ միայն կիրառման տեղում, այլեւ ամբողջ օրգանիզմում: Ավելին՝ փորձը ցույց է տվել, որ մետաստազների դեմ պայքարի համար ստեղծված գելը առողջ հյուսվածքների եւ բջիջների վրա տոքսիկ ազդեցություն չի ունենում:

Դեռեւս կշարունակեն նորույթը փորձարկել, որպեսզի որոշեն անհրաժեշտ խտությունը: Գիտնականներն այնուհետեւ մտադիր են սկսել մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել