• Latest news

5 մթերքներ, որոնք ուժեղացնում են լիբիդոն

12 դեկտեմբերի, 2018  22:42

Շոկոլադը միակ մթերքը չի, որը ուժեղացնում է լիբիդոն եւ օրգանիզմին էներգիա հաղորդում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մի քանի մթերք, որոնք պետք է ներառել օրաբաժնում, եթե ձմեռը բացասաբար է ազդել ոչ միայն ձեր տրամադրության, այլեւ լիբիդոյի վրա:

Դդմի սերմեր

Դդմի սերմերում մեծ քանակությամբ ցինկ, մագնիում եւ օմեգա 3 ճարպաթթուներ կան: Դդմի սերմերը հակաօքիդանտային, հակահիպերտոնիկ եւ կարդիոպաշտպանական ազդեցություն ունեն. դրանք լավացնում են արյան շրջանառությունը, ամրացնում են օրգանիզմը եւ հիանալի ազդեցություն ունեն սեռական գործառույթների վրա:

Կտավատի սերմեր

Կտավատի սերմերը վաղուց են հայտնի իրենց հակաօքիդանտային հատկություններով եւ արյան հոսքը  կոնքի շրջանում ավելացնելու ունակությամբ:

Կտավատի սերմերը լիգնաներ են պարունակում՝ էստրոգենանման քիմիական նյութեր, որոնք հակաբորբոքային, հակաբակտերիալ եւ հակաքաղցկեղային ազդեցություն ունեն: Բացի այդ նրանք նաեւ օմեգա 3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են:

 Ոստրե

Ոստրեներն արդեն վաղուց աշխարհի ամենահայտնի աֆրոդիզիակների թվում են: Դրանք հարուստ են ցինկով՝ սեռական կյանքի որակի բարձրացման հիմնական հանքանյութով: Բանն այն է, որ ցինկն օգնում է օրգանիզմին տեստոստերոն արտադրել՝ հորմոն, որն անհրաժեշտ է լիբիդոյի համար: Այն նաեւ անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի հորմոնների սինթեզի համար:

Նուռ

Նուռը հագեցած է պոլիֆենոլներով, որոնք նվազեցնում են հիպերտոնիայի, սրտի հիվանդույունների եւ կաթվածների զարգացման վտանգը: Նռան հատիկները նաեւ թուլացնում են արյունատար անոթները եւ լավացնում են արյան շրջանառությունը:

Ավոկադո

Ավոկադոն պարունակում է վիտամին E՝ գլխավոր հակաօքսիդանտ, որը լայնացնում է արյունատար անոթները եւ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Ավելին՝ համարվում է, որ այն նվազեցնում է սերմնաբջիջների ԴՆԹ-ի վնասման աստիճանը, ուստի տղամարդկանց, ովքեր ցանկանում են հայր դառնալ, խորհուրդ է տրվում իրենց օրաբաժնում ավելի շատ ավոկադո ներառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել