• Latest news

Ջեյմս Բոնդը տառապում է ալկոհոլամոլությամբ. գիտնականներ

12 դեկտեմբերի, 2018  16:30

Նոր Զելանդիայի Օտագո համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ 007 գործակալ Ջեյմս Բոնդը տառապում է ալկոհոլամոլությամբ: Ավելին՝ նրանք կարծում են, որ Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 գաղտնի հետախուզական  ծառայությունը պետք է իր գործակալին օգնի հարբեցողությունը դադարեցնել:

Գիտնականներն իրենց եզրահանգումները կատարել են հիմք ընդունելով Ջեյմս Բոնդի կյանքի վերլուծությունը, հայտնում է The Daily Mail-ը: Այսպես՝ 24 ֆիլմերում նա, ընդհանուր առմամբ, խմում է 109 ըմպելիք, այսինքն՝ մեկ ֆիլմում միջինը 4,5: Ավելին՝ 2008 թվականին թողարկված «Գթասրտության քվանտ»-ում Դենիել Քրեյգի մարմնավորած Բոնդը խմել է ալկոհոլի 24 միավոր, չնայած ոգելիցի այդ չափը կարող է միանգամայն մահացու լինել:

Հետազոտության հեղինակները նաեւ ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Բոնդը ալկոհոլ է խմում 6 տասնամյակ շարունակ: Գիտնականների կարծիքով՝ սա 007 գործակալի մոտ ծանր խանգարումներ է առաջացրել՝ կապված ոգելիցի գործածման հետ:

Սրա հետեւանքն է ձգտումը վտանգավոր վարքագծին, այսինքն՝ ծեծկռտուքներին, մեծ արագությամբ ավտոմեքենա վարելուն (այդ թվում՝ հարբած վիճակում), բարձր տոկոսադրույքներով մոլեխաղերին, ինչպես նաեւ պոտենցիալ թշնամիների հետ ինտիմ հարաբերություններին:

Թվարկվածը հաշվի առնելով՝ Բոնդի պոտենցիալ գործատուն՝ ՄԻ-6-ը, պետք է ավելի պատասխանատվությամբ վերաբերվի իր գործակալի առողջությանը: Մասնավորապես՝ գիտնականները բրիտանական հետախուզությանը խորհուրդ են տալիս վերանայել Բոնդի աշխատանքը եւ սթրեսի մակարդակը նվազեցնել:

Դրանից բացի, մասնագետները խորհուրդ են տալիս Ջեյմս Բոնդի համար հոգեբանի խորհրդատվություն կազմակերպել, քանի որ բազմաթիվ սպանություններից եւ խոշտանգումներից հետո նրա մոտ կարող է զարգանալ հետվնասվածքային համախտանիշ:

Հետազոտությունը հրապարակվել է Medical Journal of Australia գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել