• Latest news

Մահացու «դետոքս». 39-ամյա կնոջ կյանքը մազից է կախված սոյայի սոուսով «աղիները մաքրելու» պատճառով

12 դեկտեմբերի, 2018  19:33

39-ամյա կինը որոշել է աղիները «մաքրել» «շլակներից» եւ խմել է մի ամբողջ լիտր սոյայի սոուս: Այս «դետոքսի» հետեւանքները սարսափելի էին՝ կնոջ մոտ գրանցվել է  սրտի ծանր նոպա, իսկ նրա ուղեղն այնքան է վնասվել, որ նրա ողջ մնալու եւ վերականգնվելու հավանականությունը գրեթե զրոյական է:

Հիվանդանոց ընդունվելիս նրա արյան մեջ 200 գրամ աղ էր պարունակվում, ինչը 5 անգամ մեծ էր մարդու համար մահացու չափաքանակից:

Կնոջ ամուսինը նշել է, որ նա մինչեւ այդ դեպքն էլ իրեն վատ էր զգում եւ 3 շաբաթում մոտ 12 կգ-ով նիհարել էր: Կինը 6 ամսվա ընթացքում գործածել է միայն սպիտակ հաց եւ պահածոյացված ձուկ, ինչը նրա օրգանիզմում վիտամինների եւ երկաթի շատ մեծ դեֆիցիտ է առաջացրել: Կինն ինքը համոզված էր, որ այդ կերպ օրգանիզմն է «մաքրում»: Բժիշկների կարծիքով՝ նա, ավելի շուտ, գլյուտենի հանդեպ անհանդուրժողություն ուներ, այս պատճառով նման սնունդը նրա վիճակի վրա չափազանց բացասաբար է ազդել:

Նա մի անգամ համացանցում տեսանյութ է հայտնաբերել, որում պնդում կար, որ սոյայի սոուսի գործածումն օրգանիզմն ամբողջությամբ մաքրում է «շլակներից» ու տոքսիններից:

Հիմա նրա մոտ ախտորոշել են կենտրոնական պոնտին (կամրջի) միելինոլիզ, որի դեպքում նյարդային բջիջները չեն կարողանում միմյանց ազդանշաններ փոխանցել: Նա չի կարողանում խոսել եւ կլլել, ինչպես նաեւ կառավարել վերջույթները: Հայտնի չէ՝ նա ողջ կմնա, թե ոչ:

Չնայած բժիշկները հաճախ են կրկնում, որ «դետոքսը» եւ աղիների, լյարդի ու այլ օրգանների «մաքրումը» ընդամնենը առասպել է եւ այս օրգանները ոչ մի մաքրման կարիք չունեն, մարդկանցից շատերը, միեւնույն է, խիստ դիետաների են հետեւում եւ այլ միջոցառումներ անցկացնում օլրգանիզմը «տոքսիններից» «մաքրելու» համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել