• Latest news

Պզուկների առաջացման հարցում, հնարավոր է, մեղավորը ժառանգականությունն է

12 դեկտեմբերի, 2018  20:36

Գիտնականները կատարել են պզուկների հետ կապված աշխարհում առաջին գենետիկ հետազոտությունը։

Բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են 26 772 մարդու ԴՆԹ-ն։ Նրանցից 5 602-ը պզուկներ են ունեցել։ Փորձագետներին հաջողվել է զգալի գենետիկ տարբերություններ բացահայտել ակնե ունեցողների եւ հակառակը՝ մաքուր մաշկ ունեցողների միջեւ։

Հաջողվել է նաեւ պարզել, որ ժառանգական շատ համադրումներ, որոնք ազդում են մաշկի վրա, կապված են մազի ֆոլիկուլների առաջացման հետ։ Իսկ, ինչպես հայտնի է, ակնեն ճարպային գեղձերի եւ մազի ֆոլիկուլների հիվանդություն է։

Գիտնականները հուսով են, որ ստացված տեղեկատվությունը կօգնի պզուկների նոր արդյունավետ բուժում գտնել։ Դա շատ կարեւոր է, հաշվի առնելով այն, որ ակնեով տառապող պացիենտների 20 տոկոսի դեմքին, որպես հետեւանք, սպիեր են մնում։ Միաժամանակ, դեմքի պզուկները կարող են ընկճախտի եւ ինքնասպանության մասին մտքերի պատճառ դառնալ։

Հետազոտության արդյունքները տպագրվել են Nature Communications ամսագրում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել