• Latest news

Ինչով են վտանգավոր սահմանափակող դիետաները․ դիետոլոգ

12 դեկտեմբերի, 2018  21:33

Շուտով ամանորյա տոներ են, եւ շատերը ձգտում են կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ քաշից։ Սակայն փորձագետները վստահ են, որ սահմանափակող դիետաները կարող են վտանգավոր լինել առողջության համար։

Օրինակ, լայն տարածում ձեռք բերող վեգանությունը հակացուցված է աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին։ «Վեգանությունը կարող է նրանց մոտ առաջացնել գաստրիտ, ստամոքսի եւ աղիների ցավեր։ Հարկ է հիշել, որ մեր օրգանիզմի բոլոր գլխավոր կառուցվածքային միավորները կազմված են սպիտակուցներից եւ ճարպերից։ Իսկ վեգանների դիետայում սպիտակուց չկա»,- NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։

«Որպեսզի իմունային համակարգը նորմալ գործի, մարդը պետք է հավասարակշռված սնվի։ Մենք պետք է մեր ֆիզիոլոգիայի հետ ներդաշնակության մեջ ապրենք եւ հիշենք, որ մեր աղեստամոքսային տրակտը այնպիսին է, ինչպես գիշատիչինը։ Դա նշանակում է, որ մարդը չպետք է հրաժարվի մսից եւ կենդանական ծագումով մթերքներից»,- ընդգծեց փորձագետը։

Աբովյանն ուշադրություն դարձրեց միջերկրածովյան դիետային՝ այն բացառում է արհեստական սննդամթերքները, սահմանափակում է պարզ («արագ») ածխաջրերը՝ շեշտը դնելով ծովամթերքների վրա։

«Այս դիետայի համաձայն՝ քաղցրավենիք կարելի է ուտել ամիսը երկու անգամ։ Ապացուցվել է, որ միջերկրածովյան դիետան նվազեցնում է քաշը, կարգավորում ճարպային փոխանակությունը, բարելավում լյարդի ֆունկցիաները, բարենպաստ ազդեցություն թողնում սրտանոթային համակարգի վրա»,- պատմեց դիետոլոգը։

Եւս մեկ օգտակար դիետա՝ առանց աղի սննդակարգ, որը դրական արդյունք է տալիս աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշման եւ էնդոտելիալ դիսֆունկցիայի դեպքում։

Ինչ վերաբերում է կատոգեն դիետային, ապա այն, ինչպես տեղեկացրեց Աբովյանը, լավ տպավորություն է թողել կարճաժամկետ՝ վեց ամիս տեւող հետազոտությունների արդյունքներով։ Այս դիետան հիմնված է առավելապես ճարպերի (կենդանական եւ բուսական) օգտագործման, սպիտակուցների սահմանափակման, ինչպես նաեւ ածխաջրերի սահմանափակման եւ նույնիսկ ամբողջովին բացառման վրա։

Միաժամանակ, կատոգեն դիետայի երկարաժամկետ հետազոտության արդյունքներ դեռեւս չկան։ «Բացի այդ, կետո-դիետայի թերություններից ես համարում են դրա սահմանափակող բնույթը։ Ամբողջ կյանքում կատոգեն դիետա պահելն անհնար է։ Հետեւաբար, դրանից հրաժարվելու դեպքում ավելորդ քաշը կարող է վերադառնալ»,- նշեց Հասմիկ Աբովյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել