• Latest news

Փորձագետները 2-րդ տիպի դիաբետով հիվանդներին խորհուրդ են տալիս շաքարի մակարդակը չափից ավելի հաճախակի չչափել

13 դեկտեմբերի, 2018  14:00

Փորձագետները 2-րդ տիպի դիաբետով հիվանդներին կոչ են անում շաքարի մակարդակը չափից ավելի հաճախակի չչափել:

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 7-րդ դիաբետիկը տնային պայմաններում շաքարը չափում է օրական մի քանի անգամ, հայտնում է Reuters Health-ը: Մինչդեռ մասնագետները համոզված են, որ գլյուկոզայի մակարդակի նման ուժեղացված հսկողության անհրաժեշտություն չկա այն դեպքում, երբ հիվանդությունը վերահսկվում է, եւ հիվանդը դեղեր չի ընդունում, որոնք կարող են արյան մեջ շաքարի մակարդակը մինչեւ կրիտիկական մակարդակ իջեցնել:

Փորձագետները նաեւ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ տնային պայմաններում մշտական մոնիթորինգը իրականում ոչ մի կերպ չի ազդում գլյուկոզայի ցուցանիշների վրա: Այս մասին է վկայում 2-րդ տիպի դիաբետով 370 հազար հիվանդների տվյալների վերլուծությունը:

Պարզվել է, որ հիվանդների մոտ 23 տոկոսը ոչ պակաս, քան երեք անգամ դիմել է ապահովագրական ընկերություններ ստրիպ-շերտերի արժեքի փոխհատուցման համար, որոնք օգտագործվում են գլյուկոզայի մակարդակը չափելու համար: Մինչդեռ, հիվանդների կեսից ավելին, որոնք շաքարը չափել են տնային պայմաններում, այդ միջամտության կարիքը չեն ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել