• Latest news

Geek-երն՝ ընդդեմ գենդերային բռնության. Հայ ծրագրավորողները սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի համար հավելվածներ կստեղծեն

13 դեկտեմբերի, 2018  16:17

Ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսներ ունեցող մարդիկ անգամ ավելի շատ են, քան մաքուր ջուր եւ նույնիսկ էլեկտրականություն ունեցողները: Հենց այդ պատճառով ժամանակակից աշխարհում սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի համար մասնագետները պատրաստվում են հենց բջջայինն հեռախոսներ օգտագործել: Geeks Against Gender-Based Violence Hackaton միջոցառման շրջանակներում, որը դեկտեմբերի 15-16-ը կացնակցվի Երեւանում, ծրագրավորողները կաշխատեն սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի հավելվածների ստեղծման ուղղությամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը Սիլվի Բոսսուտրոն՝ Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավարը նշեց, որ գենդերային բռնությունը ժամանակակից հասարակության քաղցկեղային ուռուցքն է: Այս խնդիրն այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունի եւ ոչ սոցիալական, ոչ տնտեսական, ոչ մշակութային սահմաններ ունի: ԱՀԿ տվյալներով  մոլորակի ամեն երրորդ կինը վաղ թե ուշ գենդերային բռնության զոհ է դառնում եւ դա լուրջ բարոյական կամ անգամ տնտեսական հետեւանքներ է ունենում. մասնագետների գնահատմամբ, սեռով պայմանավորված բռնության տնտեսական գինը ավելի քան 1.5 մլրդ դոլար է, ինչը համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսն է:

Սիլվի Բոսսուտրոն անցյալ տարվա աշնանից բնակվում է Երեւանում եւ նրա խոսքով, նկատել է, որ հայ հասարակությունը շատ բարի է, ընտանիքի եւ կնոջ նկատմամաբ վերաբերմունքն այստեղ շատ հարգալից  է: Այնուամենայնիվ, անգամ այստեղ նա ժամանակ առ ժամանակ լսում է սեռի պատճառով բռնության սարսափելի դեպքերի մասին:

Geeks Against Gender-Based Violence Hackaton-ը ուղղված կլինի այս երեւույթի դեմ պայքարին եւ Բոսսուտրոն հույս ունի, որ դրա շրջանակներում հայ մասնագետները կարող են այնպիսի հավելվածներ մշակել, որոնք հաջողությամբ կօգտագործվեն ամբողջ աշխարհում եւ կտարածեն հիմնական ուղերձը՝ «զրոյական հանդուրժողականություն՝ սեռով պայմանավորված բռնությանը»:

Իր հերթին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը պատմեց, որ սեռով պայմանավորված բռնության դեմ ուղղված արդեն գոյություն ունեցող հավելվածները հիմնականում ուղղված են ծնողներին կամ ոստիկանությանը բռնության փաստի մասին ծանուցելուն, այսինքն՝ ինքնին բռնությունը դրանք ոչ մի կերպ չեն կանխում։ Միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնում, որ դրա շրջանակներում կստեղծվեն նաեւ այնպիսի առաջարկներ, որոնք կկարողանա կանխել այդպիսի բռնությունը։

Հաքաթոնին կարող են մասնակցել ոչ միայն ծրագրավորողներ եւ ինժեներներ, այլ բոլոր հետաքրքրված անձինք. Եթե որեւէ մեկը հրաշալի գաղափար ունի, բայց դրա իրականացման համար գիտելիքներ ու հմտություններ չունի, գուցե միջոցառման ժամանակ կկարողանա գտնել մարդկանց, որոնք նրան կօգնեն։ Նույնիսկ եթե ոչ, ապա իսկապես լավ, հեռանկարային գաղափարն իրականացնելու հարցում կօգնի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հավատացրեց հիմնադրամի տնօրենը։

Հաքաթոնի շրջանակներում գաղափարն ու առաջարկները պետք է համապատասխանեն 5 հիմնական ուղղություններից մեկին՝ Կանանց նկատմամբ բռնություն, գենդերային բռնության վերլուծություն, երեխաների նկատմամբ սեռական բռնություն, սեռական կրթություն եւ վիրտուալ սեռական բռնություն։ Այս ուղղությամբ հաղթողները կստանան 1 միլիոն դրամ։

Բագրատ Ենգիբարյանը նաեւ նշել է, որ հույս ունի, որ գարնանը պատրաստ կլինեն գոնե մի քանի օգտակար առաջարկներ, որոնք կկարողանան դեպի լավը փոխել սեռով պայմանավորված բռնության հետ կապված իրավիճակն աշխարհում։

Հաքաթոնը կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Innovative Solution Technologies Center–ը (ISTC) Համաշխարհային բանկի եւ Sexual Violence Research Initiative–ի (SVRI) աջակցությամբ։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 15-16–ը Ինժեներական ավանում (Հայաստան, Երեւան, Բագրեւանդի 21/1)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է