• Latest news

«Խորհրդային պոլիկլինիկաները» կանգնել են Երեւանում ընտանեկան բժշկության ճանապարհին

13 դեկտեմբերի, 2018  20:03

Հայաստանում ընտանեկան բժշկության մոդելն իրեն հաջողությամբ է դրսեւորել գյուղական վայրերում եւ հեռավոր շրջաններում։ Այս մասին NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Նարիմանյանը։

Ընտանեկան բժշկությունը առաջնային բուժօգնության (Primary Medical Care) տեսակ է։ Դրան զուգահեռ՝ այն պետք է զբաղվի (կամ զբաղվում է) կանխարգելիչ բժշկությամբ։

Ընտանեկան բժշկությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար Հայաստանում բժիշկը պետք է մեկամյա պատրաստություն անցնի ԵՊԲՀ համապատասխան ամբիոնում։ Միայն դրանից հետո նա կարող է որակյալ առաջնային բժշկական օգնություն ցուցաբերել՝ անկախ պացիենտի սեռից եւ տարիքից, ինչպես նաեւ նրա ունեցած խնդիրներից։

«Խնդիրն այն է, որ շատերը տարբերություն չեն տեսնում առաջին եւ առաջնային օգնության միջեւ։ Առաջնային բժշկական օգնությունը առանձին մեծ հարթակ է բժշկական գործունեության մեջ, որն իրականացվում է որոշակի գիտելիքների եւ փորձառության առկայության դեպքում, որոնք կարելի է ձեռք բերել ԵՊԲՀ-ում»,- նշեց Նարիմանյանը։

Ինչո՞ւ ընտանեկան բժշկության պրակտիկան իր տարածումը չգտավ մայրաքաղաքում։

«Պատճառը որոշ չափով այն է, որ Հայաստանում դեռեւս մնում են խորհրդային պոլիկլինիկաների ավանդույթները։ Մարդը ձգտում է գնալ նեղ մասնագետի մոտ, ինքնուրույն «բաժանում է» իր խնդիրը օրգանների վրա, ինքն իրեն ԿՏ եւ ՄՌՏ է նշանակում։ Այս ամենը առաջնային օղակի թուլության հետեւանք է։ Այն պետք է այնպես կազմակերպված լինի, որ խնդրի դեպքում առողջության վիճակի ախտորոշումը ընտանեկան բժիշկը անի, եւ նա ուղեգիր տա հիվանդանոց՝ այս կամ այն նեղ մասնագետի մոտ գնալու համար։ Իսկ խորհրդային պոլիկլինիկաների ավանդույթներով՝ դա թերապեւտի կողքի աշխատասենյակն է»,- նշեց փորձագետը։

«Որպեսզի ընտանեկան բժշկությունը դառնա առաջնային որակավորված բժշկության տեսակ, անհրաժեշտ է քաղաքական որոշում։ Պետք է հստակորեն որոշակիացնել, թե ինչ է առաջնային բուժօգնությունը, եւ ավելի հստակորեն՝ մշտական թրենինգների միջոցով դա սովորեցնել բժիշկներին»,- ընդգծեց Նարիմանյանը։  

Նա նկատեց, որ անցումային փուլը միշտ տարիներ է տեւում, իսկ մի հրամանով ամեն ինչ փոխել հնարավոր չէ։ «Մենք այդ քայլին գնացինք 1997թ․, եւ այդ օրվանից անընդհատ ձեւավորում եւ հարմարեցնում ենք այդ ծրագիրը մեր պայմաններին։

Վաղ թե ուշ այս մոդելը հիմնական կդառնա, քանի որ դա, այդ թվում տնտեսական եւ ֆինանսական տեսանկյունից, ավելի տարողունակ է եւ քիչ վնասակար, քան պոլիկլինիկաների ֆինանսավորումը առանձին մասնագետների համար»,- ամփոփեց Նարիմանյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է