• Latest news

Համակարգչային խաղերի սիրահարների մոտ  բռնության տեսարանների ընկալումը փոխվում է

14 դեկտեմբերի, 2018  13:20

Համակարգչային խաղերի սիրահարների մոտ բռնության տեսարանների ընկալումը փոխվում է: Ավստրալացի նեյրոֆիզիոլոգները նշում են, որ շուտերների երկրպագուները («կրակոցների») ավելի թույլ են արձագանքում դաժանության դրսեւորումներին:

Visual Cognition ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ հետազոտության շրջանակներում կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները չեն խաղացել համակարգչային խաղեր, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ շաբաթը  առնվազն 5 անգամ են հատկացրել այդ զբաղմունքին:

Այնուհետ փորձի ամեն մի մասնակցին լուսանկարների շարք են ցույց տվել՝ խնդրելով գտնել այն նկարը, որը  շրջված է: Ընդ որում ամեն մի նկարը էկրանին հայտնվել է 100 միլիվայրկյան:  Նկարների մեծ մասը բավական չեզոք է եղել, սակայն շրջված նկարից առաջ եւ հետո բռնության տեսարանի նկարներ են դրվել:

Գիտնականները կարծել են, որ նկարների թեմատիկայի նման կտրուկ փոփոխությունը շփոթության մեջ կգցի մասնակիցներին եւ կխանգարի նրանց հիշել անհրաժեշտ նկարը: Սակայն, եթե համակարգչային խաղերը փոխում են աշխարհընկալումը, ապա գեյմերների եւ ոչ գեյմերների պատասխանների միջեւ պետք է մեծ տարբերություններ լինեն:

Գիտնականների հիպոթեզը սխալ էր. իսկապես, գեյմերները միջինում ավելի հազվադեպ էին սխալվում, քան փորձի մյուս մասնակիցները: Ընդ որում, որքան դաժան էին համակարգչային խաղերը, այնքան ավելի լավ էին նրանք կատարում առաջադրանքը՝ չարձագանքելով անգամ ամենադաժան նկարներին:

Ըստ մասնագետների՝ սա վկայում է այն մասին, որ դաժան խաղերը խաղացողների էմոցիոնալությունը նվազեցնում են:

Նշվում է, որ տվյալ փաստը պետք է հաշվի առնել մարդկանց վարքի գնահատման ժամանակ, օրինակ՝ վթարի զոհերի փրկության եւ տարերային աղետների ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել