• Latest news

Ալցհեյմերով կարելի է վարակվել․ հետազոտություն

15 դեկտեմբերի, 2018  09:51

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է մկներին «վարակել» Ալցհեյմերի հիվանդությամբ։ Նրանք դա արել են տվյալ հիվանդությամբ տառապող մարդկանց գլխուղեղից աճի հորմոնի նմուշի օգնությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Փորձերը կատարվել են տրանսգենային մկների վրա, որոնց APP սպիտակուցը (տրանսմեմբրանային սպիտակուց) փոխարինվել է մարդու APP-ով։ Ինչպես հայտնի է, տրանսմեմբրանային սպիտակուցի հատվածը՝ բետա-ամիլոիդը, Ալցհեյմերի հիվանդության ամիլոիդային վահանակի հիմնական բաղադրիչն է։

Մի քանի ամսից փորձարկվող կրծողների արյունատար անոթներում սկսել են բետա-ամիլիոիդի կուտակումներ դիտարկվել, իսկ նեյրոններում սկսել են ի հայտ գալ դեգեներացիայի առաջին ցուցանիշները։

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետ Ջոն Քոլինգը նշում է, որ գիտնականներին հաջողվել է ստանալ փորձնական վկայությունն այն բանի, որ Ալցհեյմերի հիվանդություն առաջացնող սպիտակուցները կարող են մարդուց մարդուն փոխանցվել։

՝ աճի հորմոնի ներարկումնե՞րը, թե՞ գլխուղեղի վիրահատությունը։ Ինչ էլ որ լինի, երկու հանգամանքներն էլ, նրանց կարծիքով, անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդների բուժման ժամանակ։

«Մենք չենք խոսում հիվանդին կպչելու կամ այլ շփման միջոցով Ալցհեյմերի հիվանդությամբ վարակվելու հնարավորության մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ այդ խնդիրը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի»,- ընդգծում է Քոլինգը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել