Պերուից ջրասուզակ Ալեխանդրո Ռամոսի մարմինը խորասուզման ժամանակ կտրուկ մեծացել է ծավալով եւ 30 կգ-ով ավելի ծանր դարձել: Միջադեպը պատահել է արտասովոր իրավիճակի պատճառով:
Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Ռամոսը 30 մետր խորության վրա աշխատում էր. շնչառության համար օդ մղող փողրակի վնասման պատճառով տղամարդը ստիպված է եղել արագ մակերեւույթ բարձրանալ:
Արագ ջրի մակերեւույթ բարձրանալը ջրասուզակների համար խնդիր է. նրանց մոտ կարող է դեկոմպրեսիոն հիվանդություն զարգանալ, իսկ ծանր դեպքերում ամեն ինչ կարող է մահացու ելքով ավարտվել:
Ալեխանդրո Ռամոսը ողջ է մնացել, բայց նրա մարմինն այտուցվել է:
Ավելին՝ նրա քաշը 30 կգ-ով ավելացել է: Տղամարդու բիցեպսները եւ կրծքավանդակի մկանները հսկայական են դարձել՝ ինչպես նավաստի Պոպայի մոտ նույնանուն մուլտֆիլմից:
Գումարի բացակայության պատճառով Ռամոսը չի կարողացել դիմել բժշկական օգնության:
Սակայն դեպքից հետո նա չի կարողացել աշխատել, խուսափել է մարդկանց հետ հանդիպելուց, դեպրեսիայի մեջ ընկել եւ անգամ մտածել ինքնասպանության մասին:
Դժբախտաբար, նրա դեպքով հետաքրքրվել են Լիմայի բժշկական կենտրոնից:
Այնտեղ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ջրասուզակի օրգանիզմում ճարպային հյուսվածքը մեծացել է դրա մեջ ներթափանցած ազոտի պղպջակների պատճառով: Բացի բուժումից տղամարդը նաեւ պլաստիկ վիրահատություններ պետք է անի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր