• Latest news

Գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչն է քոր առաջացնում

15 դեկտեմբերի, 2018  11:20

Չինաստանի գիտությունների ակադեմիայի նեյրոկենսաբաններին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե կոնկրետ ինչն է քոր առաջացնում:

Neuron ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ ի պատասխան քորին՝ գլխուղեղում ակտիվանում է կենտրոնական գորշ նյութում գտնվող նեյրոնների բլոկը: Գլխուղեղի այս հատվածը էական դեր է խաղում ցավային զգայունության կարգավորման համար:

Փորձի ժամանակ մկներին նյութեր են ներարկել, որոնք մաշկային քոր են առաջացնում: Ի պատասխան դրա՝ վերեւում նշված նեյրոնների բլոկում ակտիվացում է սկսվել, արտադրվել են յուրահատուկ քիմիական նյութեր, ինչի հետեւանքով կրծողները սկսել են քորվել: Իսկ եթե այս նեյրոնների ակտիվությունն արհեստականորեն ճնշվել է, ապա մկները, չնայած քորի զգացման առկայությանը, գործնականում դադարել են իրենց մարմինը քորել:

Մինչդեռ նեյրոնների արհեստական խթանումը կենդանիներին ստիպել է քորվել՝ այդ ընթացքում որեւէ քոր չզգալով: 

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի մշակել քրոնիկական քորի բուժման արդյունավետ դեղամիջոցներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել