• Latest news

Ջրաշխարհում սահելուց հետո դեռահասը ինսուլտ է ստացել զարկերակի վնասվածքի պատճառով

15 դեկտեմբերի, 2018  22:20

Դուբայում ջրային սահարանից սահելը դեռահասի առողջության համար ծանր հետեւանքներ է ունեցել։ Նորությունների Archynewsy կայքը հայտնում է, որ Կորեայի 16-ամյա բնակիչը, ում անունը չի նշվում, ջրային ատրակցիոնից հետո ինսուլտ է ստացել պարանոցի զարկերակի վնասվածքի պատճառով։

Պատանին հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ 16 ժամ չի կարողացել քայլել կամ կանգնել առանց օգնության։ Պատասխանելով բժիշկների հարցերին՝ նա հիշատակել է, որ 12 օր առաջ ջրաշխարհում իջել է սահարանով, ինչն ուժեղ գլխապտույտ է առաջացրել։

ԿՏ-ի հետազոտությունը պարզել է, որ տղան ինսուլտ է տարել գլխուղեղի այն շրջանում, որը պատասխանատու է հավասարակշռության եւ կողմնորոշման համար։ Դրա համար պատճառ է դարձել պարանոցի զարկերակի վնասվածքը։ Այդ զարկերակը գլխուղեղին արյուն է մատակարարում։

Սիմպատիկ նյարդային համակարգի վնասվածքի պատճառով դեռահասի մոտ նաեւ Գորների համախտանիշ (վերին կոպի իջեցում, բիբերի նեղացում) է առաջացել։

Հակակոագուլյանտներով բուժման շնորհիվ տղան երեք ամսվա ընթացքում ամբողջովին առողջացել է։

Նշվում է, որ ինսուլտով տառապող շատ հիվանդներ կարող են նույնիսկ չկռահել, որ հիվանդության պատճառ են դարձել ատրակցիոններից կամ լողից ստացված աննշան վնասվածքները։

Ինսուլտը կարող է ի հայտ գալ վնասվածքը ստանալուց նույնիսկ մի քանի շաբաթ հետո, քանի որ զարկերակները մի քանի օրվա ընթացքում են խցանվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է