• Latest news

Բացահայտվել է հաջողված առաջին ժամադրության գաղտնիքը

15 դեկտեմբերի, 2018  20:00

Այն բանի համար, որ մարդու վրա լավ տպավորություն գործես, անհրաժեշտ է 27 վայրկյան։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով 2000 ամերիկացիների շրջանում Dollar Shave Club-ի արած հարցմանը։

Ինչպես պարզվել է, 69 տոկոս դեպքերում մարդու մասին առաջին տպավորությունը ձեւավորվում է դեռեւս նրա խոսելուց առաջ։ Հիմնական գործոնները, որոնք նպաստում են դրական տպավորության ստեղծմանը, ժպիտն է, քաղաքավարությունը, հաճելի բույրը, խոսակցին լսելու ունակությունը եւ տեսողական կապը։  

Պոտենցիալ զուգընկերը ժամադրությունից միջինը 15 րոպե անց արդեն գիտի՝ ուզում է արդյոք ինքը նշանակել երկրորդ հանդիպումը, թե ոչ։ Միաժամանակ, հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ այդ որոշումը կայացնելու համար իրենց ավելի քիչ ժամանակ է հարկավոր։

Կարեւոր փաստ՝ ժամադրության նախապատրաստությունն ընթանում է դեռեւս դեմ առ դեմ հանդիպումը սկսելուց առաջ, քանի որ 3 ամերիկացիներից 2-ը անպայման կսկսեն համացանցում տեղեկություններ հավաքել ձեր մասին։

Իսկ եթե ժամադրությունը չի ստացվել, ապա 40 տոկոս դեպքերում օգնության են գալիս ընկերները, որոնք զանգի իմիտացիա են ստեղծում՝ իբր իրենց արտակարգ իրավիճակում օգնելու կարիք կա։ Հարցվածների եւս 39 տոկոսը խոստովանել է, որ ժամադրությունից փախչելու համար ստում է, թե առավոտյան շուտ պետք է արթնանա։

Լավ տպավորության ձեւավորման գործոնների թոփ-10-ում են ժպիտն ու քաղաքավարությունը(53-ական %), գրագետ խոսքը (49 %), տեսողական կապը (49 %), խոսակցին լսելու ունակությունը (48 %), բույրը (46 %), զրույց վարելու ունակությունը (46 %), մարմնի լեզուն (44 %), ձայնի հնչերանգը (44%), ճաշակով հագնվելու ունակությունը (42 %)։

Իսկ առաջին տպավորությունը փչացնել կարող են վատ հոտը (66 %), ամբարտավանությունը (62 %) եւ հագնելու վատ ճաշակը (49 %)։

Վատագույն ժամադրությունն այն է, երբ մարդը վատ վարքագծեր ունի (64 %), չի հետեւում իր հիգիենային (59 %), չափազանց շատ է խոսում հեռախոսով (53 %), պատմում է իր նախկին ընկերոջ (ուհու) մասին (53 %), գլուխ է գովում (52 %)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է