• Latest news

Փոխնախարար․ Հայաստանում ընտանեկան բժշկությունը գյուղական վայրերում լուրջ կադրային հարցեր է լուծել

15 դեկտեմբերի, 2018  21:14

Հայաստանում ընտանեկան բժշկությունը գյուղական վայրերում լուրջ կադրային հարցեր է լուծել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

Նա ուշադրություն դարձրեց, որ հանրապետությունում, ըստ էության, բոլոր գյուղական ամբուլատորիաները ընտանեկան բժշկության կենտրոն են։ Հայաստանում չկա գյուղական ամբուլատորիա, որը կսպասարկվի միայն թերապեւտի կամ մանկաբույժի կողմից»,- հայտնեց Դավթյանը։

Նրա խոսքերով՝ գյուղական վայրում ապրող ընտանեկան բժիշկը բավական բարձր աշխատավարձ է ստանում, քանի որ փոխարինում է թերապեւտին, մանկաբույժին եւ մի շարք նեղ մասնագետների։

«Ընտանեկան բժշկի ինստիտուտը ենթադրում է, որ նեղ մասնագետներ չպետք է լինեն, եւ նրանց իրավասությունների մի մասը պետք է իրականացնի ընտանեկան բժիշկը, ով համապատասխան մասնագիտական հատուկ որակավորում է անցնում։ Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է նեղ մասնագետի եզրակացությունը, նա կարող է պացիենտին ուղարկել հիվանդանոց կամ այլ բժշկական հաստատություն»,- ասաց փոխնախարարը։

Արդյունքում նրա աշխատավարձը կարող է հասնել 300 հազար դրամի, եւ բարձր։ «Գյուղական վայրում մեկ ընտանեկան բժշկի տարածքին կարող է ամրագրվել 3 հազար բնակչություն»,- նշեց Դավթյանը։

Միաժամանակ, նա խոստովանեց, որ Երեւանում ընտանեկան բժշկության ինստիտուտն այնքան էլ զարգացած չէ։

«Տվյալ փուլում մենք դեռեւս այդքան թվով ընտանեկան բժիշկներ չունենք։ Առաջնահերթ վերաորակավորման կուրսեր անցել են գյուղական վայրերի բժիշկները, քանի որ այնտեղ կադրերի պակաս էր նկատվում։ Սրա հետ կապված՝ հարկ է նշել, որ գյուղական վայրում ընտանեկան բժշկության ինստիտուտը հիանալի է իրեն դրսեւորել՝ լուծելով բավական լուրջ կադրային խնդիրներ։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ընտանեկան բժշկության ինստիտուտի կենտրոններ են գործում նաեւ Հայաստանի որոշ քաղաքներում՝ Երեւանում (երկու կենտրոն), Ջրվեժում, Աբովյանում, Թալինում, Նոյեմբերյանում։ Ավելի հաճախ դրանք մասնավոր լիցենզավորված կազմակերպություններ են, որոնց հետ պետությունը բնակչության անվճար սպասարկման մասին պայմանագրեր է ստորագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է