• Latest news

Էպիլեպսիայով տառապող 2-ամյա աղջկան մարիխուանա են նշանակել

16 դեկտեմբերի, 2018  17:22

Բրիտանիայում 2-ամյա աղջիկը դարձել է երիտասարդ առաջին պացիենտը, ում մարիխուանա են նշանակել որպես դեղամիջոց։

The Daily Mail-ը հայտնում է, որ երեխայի ծնողները բախվել են անկանխատեսելի խոչընդոտների՝ դեղատների լիցենզավորման հետ կապված խնդիրների պատճառով նրանք չեն կարողանում կանեփի երեքամսյա պաշարը ձեռք բերել։ Մինչդեռ, աղջիկը գտնվում է ծանր վիճակում, քանի որ օրական 30 անգամ ծանր նոպաներ է ունենում։

Ջորջան ծնվել է հազվադեպ հանդիպող քրոմոսոմային անոմալիայով, որի պատճառով դանդաղում է մտավոր զարգացումը։ 10 ամսականում նրա մոտ էպիլեպսիա է սկսել։

Երիտասարդ Ջորջան մոտ 200 պացիենտներից առաջինն է Մեծ Բրիտանիայում, ում կանեփ են նշանակել որպես դեղամիջոց։  

Երեխայի ծնողները ցանկանում են կանեփի յուղ ներմուծել Կանադայից, սակայն, պաշտոնական տվյալներով, դրա համար 2 շաբաթ կապահանջվի։ Աղջկա հայրը մտավախություն ունի, որ գործնականում այդ գործընթացը կձգձգվի շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով։  

2013 թվականին հիմնված Tilray Inc. ընկերությունը զբաղվում է կանեփի աճեցմամբ, վերամշակումով եւ դրա հիմքով արտադրանքների տարածմամբ։ Հենց ընկերության արտադրած միջոցն է նշանակվել երեխային։

Նոյեմբերի 1-ին բրիտանական օրենսդրությունում կատարված փոփոխությունից հետո բժիշկները իրավունք են ստացել պացիենտներին նշանակել մարիխուանայի հիմքով, ինչպես նաեւ քիմիական տետրահիդրոկանաբինոլի պարունակությամբ դեղամիջոցներ։

Սակայն, այդ դեղամիջոցների նշանակման համար կանոնակարգեր սահմանված չեն։ Սրա հետ կապված, ինչպես նաեւ հաշվի առնելով պացիենտների քչաթվությունը, որոնց նշանակվել է կանեփը, Բրիտանիայի դեղատներում դեռեւս մարիխուանայի հիմքով դեղամիջոցներն ամբողջությամբ հասանելի չեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել