• Latest news

Ամեն ինչում մեղավոր են զոմբի թրոմբոցիտները. ինչու՞ են թրոմբները զարկերակներում պնդանում

17 դեկտեմբերի, 2018  12:30

Մահից հետո որոշ թրոմբոցիտներ թրոմբերից դուրս են գալիս եւ թրոմբների մակերեւույթն ավելի պինդ են դարձնում, ինչի արդյունքում դրանք ավելի լավ են խցանում անոթները: Այս մասին ասվում է Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

Թրոմբները արյան փոքր մակարդուկներ են, որոնք ձեւավորվում են անոթների պատերին: Եթե թրոմբը ծածկում է անոթի բացվածքի 75 տոկոսը, այն հյուսվածքները եւ օրգանները, որոնք այդ անոթից արյուն էին ստանում, թթվածնի պակաս են ունենում: Հետեւանքները կարող են տարբեր լինել՝ ցավից եւ այտուցներից մինչեւ սրտի եւ ուղեղի կաթված:

Թրոմբի առաջացման ժամանակ առանցքային դեր են խաղում թրոմբոցիտներւը, որոնք պատասխանատու են արյան մակարդելիության համար: Եթե անոթի պատերը վնասվում են, սկսում են արտադրվել նյութեր, որոնք ակտիվացնում են թրոմբոցիտները:

 Ակտիվացված թրոմբոցիտները կպնում են վնասված տեղին եւ միանում իրար՝ խցանում առաջացնեով, որը պետք է ծածկի վնասված հատվածները՝ կանխելով արյան արտահոսքը: Նորմայում նման խցանումը պետք է առաջանա վերքում, այլ ոչ թե անոթում: Սակայն, եթե անոթի ներսում՝ դրա պատին, խնդիր կա (օրինակ աթերոսկլերոտիկ վահանակ), իսկ թափանցող վերք չկա, ապա խցանումն աճում է անոթից ներս. ասյպես էլ առաջանում է թրոմբոզը:

Թրոմբների ներսում գիտնականները թրոմբոցիտների երկու պոպուլյացիա են առանձնացնում՝ պրոագրեգատային եւ պրոկոագուլյանտային: Առաջինները նպաստում են թրոմբոցիտների միաձուլմանը եւ մակարդուկի ձեւավորմանը:  Իսկ պրոկոագուլյանտայինների դերը մինչ այսօր մինչեւ վերջ անհասկանալի էր: Այդ բջիջները մեռած են. ակտիվացման ժամանակ պրոկոագուլյանտային թրոմբոցիտները մահանում են եւ չեն կարողանում ոչ միանալ, ոչ սեղմվել, այլ միայն արագացնում են արյան մակարդումը:

Այժմ, սակայն գիտնականները պարզել են, որ այդ զոմբի բջիջները մահից հետո դուրս են գալիս թրոմբներից:

«Մենք ցույց տվեցինք, որ թրոմբները անընդհատ փոխում են իրենց կառուցվածքը եւ պրոկոագուլյանտային թրոմբոցիտները դրանցից դուրս են գալիս (իսկ ավելի ճիշտ դուրս են հրվում պրոագրեգատային թրոմբոցիտների մկանային կրճատումից), — պատմում է հետազոտության հեղինակներից մեկը, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Պանտելեեւը:

Ինչ-որ իմաստով ֆանտաստիկ պատկեր է ստացվում. Մեռած զոմբի բջիջները թրոմբի մակերեւույթ են դուրս գալիս. դա հանգեցնում է նրան, որ թրոմբի մակերեւույթը պատվում է ֆիբրինով, որը առաջաբում է պրոկոագուլյանտային թրոմբոցիտների մակերեւույթին եւ կայուն է դառնում: Այս աշխատանքի ժամանակ մենք առաջին անգամ  կենդանի օրգանիզմում թրոմբների մեջ տեսանք պրոկոագուլյանտային թրոմբոցիտներ, հասկացանք որտեղ են դրանք գտնվում եւ ինչպես են աշխատում»:

Թրոմբների առաջացման մեխանիզմները հասկանալու համար, Մոսկվայի պետական համալսարանից, Դմիտրի Ռոգաչեւի Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության եւ իմունաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկաքիմիական դեղաբանության տեսական խնդիրների կենտրոնից,  Ստրասբուրգի (Ֆրանսիա) եւ Փենսիլվանիայի համալսարաններից գիտնականների խումբը գենետիկորեն ձեւափոխված մկների վրա փորձեր են կատարել:

Երկաթի քլորիդ օգտագործելով կամ մեխանիկորեն վնասելով անոթները հետազոտողները քներակում կամ որովայնախոռոչի զարկերակի վնասված տեղում թրոմբոցիտների կուտակման գործընթաց են սկսել:

Այնուհետ ինտրավիտալ ֆլուորեսցենտային մանրադիտակով իրական ժամանակի ռեժիմում մասնագետները հետեւել են թրոմբներ առաջացնող բջիջներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է