• Latest news

6 ամիս կրծքով կերակրելը գոտկատեղի շրջագիծը նվազեցնում է. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2018  13:37

Վեց ամսից ոչ պակաս կրծքով կերակրող կանայք ավելի նեղ գոտկատեղ ունեն, քան նրանք, ովքեր կրծքով չեն կերակրել։ Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել Պիտսբուրգի եւ Միչիգանի համալսարանների գիտնականները։

Նրանց հետազոտության համաձայն՝ կինը որքան երկար է երեխային կրծքով կերակրում, այնքան նրա գոտկատեղը բարեկազմ կլինի երեխայի ծնվելուց 10 տարի հետո։ Journal of Women' s Health ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 6 ամսից ավելի անընդմեջ կրծքով կերակրած կանանց գոտկատեղի միջին շրջագիծը 3–5 սմ–ով ավելի փոքր է եղել նրանց համեմատությամբ, ովքեր կրծքով կերակրել են 6 ամսից պակաս կամ ընդհանրապես չեն կերակրել։

Հետազոտությանը մասնակցել է 678 կին, որոնց հետեւել են ծննդաբերությունից հետո 7–ից մինչեւ 15 տարի։ Գիտնականները գնահատել են գոտկատեղի շրջագծի եւ կրծքով կերակրելու տեւողության միջեւ կապը։ Ի դեպ, առաջին ցուցանիշը գնահատվել է բացառապես իրենց՝ հետազոտության մասնակիցների ներկայացրածով, այնպես որ՝ այն անհնար է լիովին օբյեկտիվ անվանել։ Հետազոտողները նաեւ շտկումներ են կատարել ըստ տարիքի, էթնիկ պատկանելության, հղիության եւ ծննդաբերության ժամանակ բարդությունների թվի, նյութական վիճակի, ինչպես  նաեւ կանանց առողջ կենսակերպի գործոնների։

Ինչպե՞ս կարելի է բացատրել գոտկատեղի շրջագծի վրա կրծքով կերակրելու ազդեցությունը։

Կնոջ օրգանիզմը կաթ արտադրելու համար օրական լրացուցիչ 500 կկալ է ծախսում։ Հավանաբար, ամբողջ գաղտնիքը սրա մեջ է՝ օրգանիզմը կաթ արտադրելու համար ավելորդ ճարպ է ծախսում, այդ թվում՝ այն, որը տեղակայված է գոտկատեղի շրջանում։

Հիշեցնենք, որ գոտկատեղը ենթամաշկային ճարպի կենտրոնական եւ գլխավոր պահեստարանն է, եւ դրա շրջագծից է կախված սիրտ–անոթային հիվանդությունների երկարաժամկետ հավանականությունը։ Կարծիք կա, որ ըստ գոտկատեղի շրջագծի՝ այս հիվանդությունների կանխատեսումը կարելի կատարել ավելի մեծ ճշգրտությամբ, քան միայն ըստ մարմնի զանգվածի ինդեքսի։ Այսպիսով, կրծքով կերակրելու տեւողությունը կարող է համարվել կարեւոր գործոն, որը որոշում է կանանց սիրտ–անոթային երկարաժամկետ առողջությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել