• Latest news

Էլեկտրոնային սիգարետները դեռահասների կյանքի համար գլխավոր սպառնալիք են համարում

17 դեկտեմբերի, 2018  17:20

Էլեկտրոնային սիգարետները դեռահասների կյանքի համար գլխավոր սպառնալիք են համարում։ ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտների կայքը հայտնում է, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային սիգարետներ փորձած ավագ դասարանների աշակերտների թիվը կտրուկ աճել է։

Բեթսեդի Թմրակախվածության ուսումնասիրման ազգային ինստիտուտի (ԱՄՆ) տնօրեն Նորա Վոլկովը նշում է, որ դեռահասներին գրավում են ոչ միայն վեյփերի տարբեր համերն ու բույրերը, այլեւ աչքի զարնող գովազդը։ Մինչդեռ, էլեկտրոնային սիգարետները նպաստում են ծխախոտ ծխելու հետագա զարգացմանը։

Ամերիկացի բարձրդասարանցիների շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները վկայում են, որ մեկ տարում գոնե մեկ անգամ վեյփ փորձած դեռահասների թիվը կազմել է 37 տոկոս, ինչը 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

Ընդ որում՝ էլեկտրոնային սիգարետները ժամանակ առ ժամանակ ծխող դեռահասների թիվը կրկնապատկվել է. պարբերաբար վեյփերով է զվարճանում յուրաքանչյուր հինգերորդ դեռահասը։

Սրա հետեւանքն է ամերիկացի ծխողների ամենամյա աճը գրեթե 1,3 մլն մարդով, քանի որ վեյփերը կարող են դեռահասների շրջանում ծխախոտ ծելու հանդեպ հետաքրքրություն առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել