• Latest news

Մեծ տարիքում խաչբառերի լուծումը չի բարելավում կոգնիտիվ ունակությունները

17 դեկտեմբերի, 2018  19:10

Տարածված կարծիքին հակառակ՝ խաչբառերի եւ գլուխկոտրուկների լուծումը մեծ տարիքում չի բարելավում կոգնիտիվ ունակությունները: Նման եզրահանգման է եկել Աբերդինսկու համալսարանից Ռոջեր Սթաֆի գլխավորությամբ գիտնականների խումբը:

Ընդհանուր առմամբ հետազոտությունում ընդգրկվել է 64 տարեկան 498 մարդ: Նրանք բոլորը ծնվել են 1936-ին եւ նրանցից ամեն մեկը 11 տարեկանում մտավոր կարողությունների որոշման (The Moray House Test) խմբակային թեստ  է անցնել:

Գիտնականներին հետաքրքրում էր փորձի ամեն մի մասնակցի  կրթության մակարդակը, այդ թվում հաշվի առնելով մեծահասակների ընթերցման ազգային թեստի արդյունքները: Բացի դրանից ստուգվել են ոչ միայն փորձի մասնակիցների կոգնիտիվ ունակությունները, այեւ ընթերցանության մեջ նրանց ընդգրկվածությունը եւ գլուխկոտրուկների լուծումը:

Այնուհետ գիտնականները հետագա 15 տարիներին հետեւել են բոլոր կամավորնբերի մտավոր ունակություններին:

 Պարզվել է, որ մեծ տարիքում պարբերաբար գլուխկոտրուկներ լուծելը ոչ մի կերպ չի ազդել մտավոր կարողությունների վատացման տեմպերի վրա: Մինչդեռ այն մասնակիցների մոտ, որոնք մտավոր ծանրաբեռնբածության կողմնակից էին, այնուամենայնիվ որոշ առավելություններ հայտնաբերվել են: Այսպես, թեեւ սկանվորդների եւ գլուխկոտրուկների լուծումը չէր փրկում դեմենցիայից, բայց այն միեւնույն է կարող էր հետաձգել կոգնիտիվ կարողությունների խախտումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել