• Latest news

Այգեգործությունը կյանքի տեւողությունը երկարացնում է. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2018  21:40

Այգեգործության եւ ամառանոցային հանգստի սիրահարների համար լավ նորություն կա։ Գիտնականները պարզել են, որ այգեգործությամբ զբաղվելը ոչ միան սթրեսի մակարդակն է նվազեցնում, այլեւ մեծացնում է կյանքի տեւողությունը։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Առողջ կենսակերպի եւ ճանապարհորդությունների մասին գրքերի հեղինակ Դեն Բյութները իր առջեւ նպատակ էր դրել՝ աշխարհի քարտեզի վրա ուսումնասիրել հինգ վայր, որի բնակիչները հռչակված են իրենց երկարակեցությամբ։ Այդ վայրերն են՝ Ճապոնիայում Օկինավան, Կոստա Ռիկայում Նիկոյան, Հունաստանում Իկարիան, Քալիֆորնիայում Լոմա Լինդան եւ Իտալիայում Սարդինիան։

Բյութների եզրահանգումները հաստատվում են տարբեր հետազոտություններով. այգեգործներն իսկապես ավելի երկար են ապրում եւ սթրեսին ավելի քիչ են ենթակա։

Այսպես՝ Օկինավայում, որտեղ երկարակեցության հարաբերակցությունն աշխարհում ամենաբարձրն է՝ 100 հազարին մոտ 50, բնակիչներից շատերը խոր ծերության տարիներին այգեգործությամբ են զբաղվում։

Ավստրալացի հետազոտողները, որոնք հետեւել են 60 տարեկան տղամարդկանց եւ կանանց, պարզել են, որ նրանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով այգեգործությամբ են զբաղվել, տկարամտության զարգացման հավանականությունը 36 տոկոսով նվազել է։

Հարվարդի համալսարանի գիտնականները ուշադրություն են դարձնում, որ կանաչ գոտում բնակվող մարդկանց շրջանում քաղցկեղի եւ շնչուղիների հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել