• Latest news

Կեղտոտ գուլպաներից հոտ քաշելու սովորությունը հասցրել է հիվանդանոց

17 դեկտեմբերի, 2018  21:00

Տարօրինակ դեպք է տեղի ունեցել չինական հիվանդանոցներից մեկում։

Ինչպես հայտնում է msn-ը, Չինաստանի Պեն ազգանունով բնակիչը դիմել է բժիշկներին՝ բողոքելով հազից եւ կրծքավանդակում ցավից։ Այն բանից հետո, երբ նշանակված բուժումը արդյունք չի տվել, բժիշկները ռենտգեն են արել եւ ծայրահեղ զարմացել իրենց տեսածից։

Պարզվել է, որ տղամարդու թոքերը խիստ վնասված են եղել սնկային ինֆեկցիայով, եւ դրա պատճառն այն է, որ նա սիրում է հոտ քաշել կեղտոտ գուլպաներից։ Այս տարօրինակ հոբբին, հնարավոր է, այսքան տխուր հետեւանքներ չունենար, եթե չլիներ մի «բայց»՝ Պենի իմունիտետն ընկել էր սթրեսից։

Նշանակված բուժման շնորհիվ կեղտոտ գուլպաների սիրահարը սկսել է առողջանալ։

Հատկանշական է, որ այս նորությունը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, եւ ամբողջ աշխարհում կեղտոտ գուլպաներից հոտ քաշելու սիրահարները (իսկ նրանք, պարզվել է, քիչ չեն) սկսել են համացանցում տեղադրել իրենց տեսանյութերը, որոնցում մտավախություն են հայտնել իրենց առողջության համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է