• Latest news

Երկրորդ երեխայի ծնունդը վատթարացնում է ծնողների հոգեկան առողջությունը

18 դեկտեմբերի, 2018  19:20

Երկրորդ երեխայի ծնունդը վատթարացնում է ծնողների հոգեկան առողջությունը:Այս մասին հայտնում  է New York Post-ը՝ հղում անելով Մելբուռնի համալսարանի գիտնականներին:

Գիտնականները վերլուծել են Ավստրալիայի Տնային տնտեսությունների դինամիկայի, եկամուտների եւ աշխատուժի 16 տարիների տվյալները (Household, Income and Labor Dynamics in Australia Survey): Գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ առաջին երեխայի ծնունդից հետո  ծնողների հոգեկան առողջության ցուցանիշները նկատելիորեն բարելավում են: Մինչդեռ երկրորդ երեխայից հետո ծնողների ժամանակի պակասը կրկնապատկվում է, ինչը լրացուցիչ սթրեսի եւ հոգեկան առողջության վրա բացասական ազդեցության պատճառ է դառնում:

Հատկանշական է, որ ի տարբերություն մայրերի, հայրերի մոտ հոգեկան առողջության վիճակը ժամանակի ընթացքում կայունանում է: Գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ մայրերի համեմատ հայրերի համար ժամանակի պակասը երկարաժամկետ չէ:

Հետազոտողները նշում են, որ մայրերը սթրեսի ավելի բարձր աստիճան են ապրում, երբ գործը հասնում է երեխաների դաստիարակությանը, քանի որ սովորաբար երեխայի խնամքի հետ կապված կնոջ պարտավորություններն ավելի շատ են:

Ընտանիքի եւ ամուսնության հարցերով փորձագետ Բյանկա Ռոդրիգեսը նշում է, որ հետազոտության արդյունքները համապատասխանում են նրա մասնագիտական դիտարկումներին: Բանն այն է, որ ծնողների ընկալմամբ երկու երեխաները հավասար են 10 երեխաներին, քանի որ նրանք մեծ ուշադրություն եւ մշտական վերահսկողություն են պահանջում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել