• Latest news

Անհաջող պլաստիկ վիրահատություն. Երիտասարդ կինը կրծքի իմպլանտների պատճառով մահվան եզրին էր հայտնվել

18 դեկտեմբերի, 2018  23:45

34-ամյա Անդրեա Քինգի կյանքն իսկական դժոխքի վերածվեց, երբ  նա որոշեց մի քանի չափով մեծացնել իր կուրծքը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կինն ընդհանուր առմամբ 25 հազար դոլար է ծախսել կուրծքը А չափից С դարձնելու համար:

Անդրեան հույս ուներ, որ դա իրեն վստահություն կվերադարձնի, սակայն դրա փոխարեն նա առողջական խնդիրների հետ բախվեց:

4 տարվա ընթացքում նա հիվանդանոցում բազմաթիվ հետազոտություններ է անցել. բժիշկները նրա մոտ բազմաթիվ խորհրդավոր ախտանշաններ էին գտնում, որոնք բացատրություն չունեին: Անդրեայի մոտ մեկ ռեւմատոիդային արթրիտ էին կասկածում, մեկ գայլախտ, մեկ  Շեգրենի համախտանիշ: Ցածր իմունիտետի պառտճառով կինն անգամ ՄԻԱՎ անալիզ էր հանձնել:

Կնոջ համար դժվար էր անգամ սանդուղքով բարձրանալ, ուսերում եւ պարանոցում ուժեղ ցավեր էին սկսվում, գլխապտույտ, հոդերում եւ մկաններում ցավեր: Բացի այդ քրոնիկ բակտերիալ վարակներ, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, քրոնոժիկ դիարեա էր հայտնաբերվել:

 Սա 54 ախտանիշների միայն փոքր մասն է, որոնք հայտնաբերվել էին Անդրեայի մոտ:

Արդյունքում Անդրեան ստիպված էր սեփական հետաքննությունն անցկացնել: Պարզվել էր, որ նրա մոտ այսպես կոչված կրծքի իմպլանտի հիվանդություն է զարգացել, երբ իմունային համակարգը «ապստամբում է» օտարածին մարմնի դեմ:

Իմպլանտների հեռացումից հետո կնոջ վիճակը կարգավորվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել