• Latest news

Հարթ փոր ունեցող 18-ամյա աղջիկը հանկարծակի իմացել է, որ 37-շաբաթական հղի է

19 դեկտեմբերի, 2018  09:29

18-ամյա Սաֆրոն Հեֆերը չէր պատկերացնում, որ կարող է հղի լինել՝ նրա փորը հարթ էր, հաճախում էր մարզադահլիճ եւ սոլյարի: Մի օր նա զարմանքով իմացել է, որ հղիության 9-րդ ամսում է: Դրանից հետո շուտով լույս աշխարհ է բերել որդուն՝ Օլիվերին:

Սաֆրոնի մայրը մի օր նրա փորին տարօրինակ մուգ գիծ է նկատել եւ նրան խորհուրդ տվել դեղատնից հղիության թեստ գնել: Թեստը 2 շերտ է ցույց տվել, բայց Սաֆրոնն արդյունքին չի հավատացել եւ հիվանդանոց է դիմել: Սակայն բժիշկները հաստատել են, որ նա ոչ միայն հղի է, այլեւ շուտով պետք է ծննդաբերի:

Սաֆրոնի խոսքով՝ բացի փորի մուգ գծից, հղիության ոչ մի այլ նշաններ չկային. նրա փորը հարթ էր, նա հաճախում էր մարզադահլիճ ու սոլյարի: Ըստ որում՝ դաշտանը դադարել էր, բայց Սաֆրոնը համոզված էր, որ դա կապված է հակաբեղմնավորիչներ ընդունելու հետ:

«Ես թերթերում համանման պատմությունների մասին կարդացել էի, երբ աղջիկները գրեթե մինչեւ ծննդաբերության պահը չեն կասկածել, որ հղի են, բայց երբեք դրանց չէի հավատում,- ասել է Սաֆրոնը: - Ինձ միշտ թվում էր, թե նման բանն ուղղակի անհնար է: Մի՞թե հնարավոր է սեփական հղիությունը չզգալ: Մինչդեռ, երբ ես սպասում էի որդուս, հանգիստ հաճախում էի մարզադահլիճ ու սոլյարի…»:

Պարզվել է, որ Սաֆրոնի փորը հարթ է մնացել պտղի անսովոր դիրքի պատճառով՝ «մեջքը մեջքին»: Սակայն ծննդաբերությանը մոտ, երբ պտղի դիրքը փոխվել է, Սաֆրոնի փորը կտրուկ մեծացել է եւ նմանվել ցանկացած այլ հղիի փորին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է