• Latest news

Փորձագետները կոչ են անում չբռնաբարել սեքս-ռոբոտներին

18 դեկտեմբերի, 2018  22:30

Սեքս-ռոբոտների իրավունքները, կարծես, լրջորեն անհանգստացնում են արտասահմանյան փորձագետներին։ Մասնագետներին հետաքրքրում է ոչ միայն մարդու եւ ռոբոտի կենակցելու բարոյական կողմը։

Huffington Post Deutschland-ը հայտնում է, որ Գերմանիայում Real Dolls (արտաքին տեսքով եւ շոշափելիս շատ նման են մարդու) ռոբոտների հետ սեքսը իսկական հիթ է դարձել։ Շպայեր քաղաքում Dollhaus առաջին այդպիսի հասարակաց տուն այցելողների թիվը շատ մեծ է։ Ընդ որում, տիկնիկներ ամրագրում են ոչ միայն միայնակ տղամարդիկ, այլեւ զույգերը։

«Սիլիկոնե սիրո» կես ժամն այնքան էլ էժան չէ՝ 60 եվրո։ Ընդ որում, մշտական հարաբերությունների սիրահարները իրենց համար կարող են 2000 եվրոյով սեփական Real Dolls գնել։

Հասարակաց տունը (նման մի բան, իմիջիայլոց, կա նաեւ Փարիզում) իր հաճախորդներին առաջարկում է տիկնիկների հետ տարատեսակ սեքս-պրակտիկաներ, քանի որ, ինչպես նշվում է, տղամարդիկ իրենց ոչ բոլոր ֆանտազիաները կարող են զուգընկերոջ հետ իրականացնել։ Միաժամանակ, հաճախորդները կարող են չանհանգստանալ՝ ցավոտ է սիլիկոնե կուրտիզանուհու համար, թե ոչ։

Ահա, այստեղ է գլխավոր խնդիրը՝ «սիլիկոնյան» ամենաթողության հետեւանքով դուրս չի՞ գա արդյոք տղամարդը թույլատրելիի սահմաններից, եւ չի՞ փորձի արդյոք նման անհոգի վերաբերմունքը փորձարկել կանանց վրա։

Բանն այն է, որ որոշ «խելացի» սեքս-տիկնիկներ ունեն կարգավորումներ, որոնց միջոցով բռնաբարություն են ձեւացնում։ Սրա հետ կապված՝ փորձագետները կոչ են անում տիկնիկ-կուրտիզանուհիներին որոշակի իրավունքներ վերապահել, որը թույլ կտա խուսափել նրանց հանդեպ բռնությունից։

Մասնագետների կարծիքով՝ ռոբոտացված սերը ոչ միայն զվարճանք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տիկնիկներն ավելի ու ավելի իրական են դառնում։ Արդյունքում՝ որքան հանրամատչելիություն է ձեռք բերում այս թրենդը, այնքան շատ են դրա իրավական եւ գեղագիտական հարցերի շուրջ բանավեճերը։

 

Synopsys. Հաքերները կարող են կոտրել սեքս-ռոբոտներին

Սեքս ռոբոտի հետ հնարավոր կլինի սեքսով զբաղվել միայն նրա համաձայնությամբ (տեսանյութ)

Ռոբոտի հետ սեքսը բարոյական տեսակետից ընդունելի է (ֆոտո)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել