• Latest news

Եղունգի մեծությամբ իմպլանտը կօգնի նիհարել

19 դեկտեմբերի, 2018  12:51

Գիտնականներն ավելորդ քաշի դեմ պայքարի նորարարական մեթոդ են առաջարկել: Մադիսոնում Վիսքոնսինի համալսարանից մասնագետներն առաջարկում են նիհարել թափառող նյարդի խթանման միջոցով, որն ուղեղից անցնում է որովայնային խոռոչ: Հենց այս նյարդի շնորհիվ է ուղեղը ստամոքսից կուշտ լինելու ազդակ ստանում:

Իմպլանտը առաձգական նանոգեներատոր է, որի տրամագիծը 1 սմ-ից փոքր է: Այն օրգանիզմ է մտցվում ինվազիվ միջամտությամբ. իմպլանտն ամրացվում է ստամոքսի մակերեւույթին: Այնուհետեւ ստամոքսի բնական կրճատումների միջոցով այն սկսում է գեներացնել թույլ էլեկտրական իմպուլսներ, որոնք խթանում են թափառող նյարդը:

Արդյունքում կուշտ լինելու մասին ազդակը փոխանցվում է ուղեղ:

Իմպլանտի արդյունավետությունն ապացուցվել է առնետների վրա կատարված փորձարկումներով. փորձարկումը սկսելուց հետո առաջին 18 օրերին կրծողների քաշը նվազել է միջինը 35 տոկոսով: Այս արդյունքը պահպանվել է հաջորդ 75 օրերին:

Ուշագրավ է, որ իմպլանտը հեռացնելուց հետո կրծողները կրկին սկսել են ավելի շատ ուտել եւ արդյունքում գիրացել են: Ստացվում է, որ սարքը միան ժամանակավոր արդյունք է ապահովում, որին հասնելուց հետո մարդը ստիպված է ինքնուրույն հետեւել իր կազմվածքին:

Հաջորդ փուլում փորձարկումները կանցկացվեն ավելի խոշոր կենդանիների վրա:

Հետազոտության վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել