• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում նոր բաժանմունք է բացվել (ֆոտո)

18 դեկտեմբերի, 2018  20:24

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է իր տեսակի մեջ բացառիկ` պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունք, որտեղ իրականացվում են հյուսվածաբանական և հյուսվածքաքիմիական բոլոր տեսակի հետազոտությունները:

Այստեղ իրականացվում են բջջաբանական, իմունահիստոքիմիական հետազոտություններ: Վիրահատության ժամանակ՝ րոպեների ընթացքում կատարվում են նաեւ հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտություններ, որոնք վիրաբույժին հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել եւ որոշել վիրահատության ծավալը: Ախտահարվածության աստիճանի մասին ստացված ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից եւ կրկնակի վիրահատություններից:

«Էրեբունի» պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ավտոմատացված ժամանակակից սարքավորումներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով եւ համաշխարհային լավագույն ընկերություների արտադրած նյութերով (Zytomed, Leica, Bio-optica):

Բարդ ախտորոշումների եւ կասկածելի դեպքերում բաժանմունքը համագործակցում է հիստոպաթոլոգիայի և բջջաբանության ոլորտում լավագույն էքսպերտների՝ պրոֆեսորներ Թոմաս Շուբերտի, Դիթմար Կունցեի, Պետեր Դալկվենի, դոկտոր Գերհարդ Շթաուխի, Ալեյն Գոլյեի հետ՝ երկրորդ կարծիք ստանալու համար: Հարկ է նկատել, որ որ այս մասնագետները «Էրեբունի» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքի խորհրդատուներն են նաեւ:

Այստեղ ախտորոշվում են մարդու բոլոր օրգան–համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունները:

Հետազոտությունների պատասխանները տրվում են շատ արագ.

  • Էքսպրես ներվիրահատական հիստոլոգիական և բջջաբանական հետազոտությունները կատարվում են 15 րոպեի ընթացքում
  • ցիտոլոգիական հետազոտությունները՝ 1 օրվա ընթացքում,
  • փոքր չափերի բիոպտատների հյուսվածաբանական հետազոտությունը՝ 2 օրվա ընթացքում
  • մեծ հետվիրահատական մատերիալի հետազոտությունը՝ 3-4 օրվա ընթացքում
  • իմունահիստոքիմիական հետազոտությունները՝ պարաֆինային բլոկները հանձնելուց հետո՝ երկրորդ աշխատանքային օրը

Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել