• Latest news

2018-ին Հայաստանում գրանցվել է շմոլ գազով թունավորումների 135 դեպք՝ 313 տուժածով

19 դեկտեմբերի, 2018  11:45

2017 թվականին Հայաստանում գրանցվել էր շմոլ գազով թունավորումների 240 դեպք՝ 520 տուժածով: 2018 թվականին գրանցվել է 135 դեպք՝ 313 տուժածով՝ 1.8 անգամ պակաս, քան նախորդ տարի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է հատկապես ձմռան ամիսներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քաղաքացիներ տները ջեռուցելու նպատակով օգտագործում են տարբեր տիպի վառարաններ։

Թունավորման դեպքերի 17.5%-ը գրանցվել է ծխատարի անսարքության ու խցանման պատճառով, 12%-ը՝ տեխնածին վթարների, 11.6%-ը՝ գազի վառարանի անսարքության, 10.7%-ը՝ գազի ջրատաքացուցչի անսարքության, իսկ 8.9%-ը անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության։

Չնայած նրան, որ նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցն անվտանգության կանոնների պահպանումն է, ցավոք միշտ չէ, որ հնարավոր է խուսափել թունավորումներից։

Շմոլ գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել տարածքը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը դեպի տուն։ Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։
Բնակարաններում են տեղադրված են հատուկ սարքեր, որոնք կանխում են գազի հոսքը դեպի տուն օդում շմոլ գազ հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև միանում է ձայնային ազդանշան։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նշյալ սարքն օգտագործելիս և ոչ մի դեպքում չանջատել այն։ Եթե տարածքն օդափոխելուց հետո թունավորման ախտանշանները չեն վերանում, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Թունավորումներից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է։ Գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չի կարելի կիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում: Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անհրաժեշտ է անպայման համոզվել, որ օդափոխությունն իրականացվում է լիարժեք, ինչպես նաև գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ պետք է միացնել օդատարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է