• Latest news

Գիտնականները գտել են քրոնիկ հոգնածության «մեղավորին»

19 դեկտեմբերի, 2018  16:50

Գիտնականներին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչն է ազդում քրոնիկ հոգնածության համախտանիշի վրա(ՔՀՀ): Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետների կարծիքով դրանում «մեղավոր» է իմունային համակարգի չափից ավելի հզոր ռեակցիան:

Առաջին տվյալներն այն մասին, որ ՔՀՀ-ն կարող է կապված լինել իմունային համակարգի չափից ավելի ուժեղ ռեակցիայի հետ, վաղուց են հայտնվել: Հետազոտության հեղինակները նշում են, որ հիվանդները բազմիցս հաղորդել են վիրուսային հիվանդությունից հետո  ՔՀՀ-ի զգացողության մասին:

Փորձին ներգրավվել է   քրոնիկ հեպատիտ C- ով 55 մարդ, ովքեր ընդունում էին Ինտերֆերոն-ալֆա: Այս դեղամիջոցը  իմունային արձագանք է առաջացնում, որն իր հզորությամբ նման է լուրջ վարակի ժամանակ իմունային համակարգի պատասխանին:

Շատ մասնակիցների մոտ բուժման պատճառով հոգնածություն էր նկատվում: Գիտնականները վերլուծել են փորձի մասնակիցների հոգնածության մարկերները եւ իմունային արձագանքը՝ Ինտերֆերոն-ալֆայի բուժման ընթացքում, առաջ եւ հետո:

Արդյունքում քրոնիկ հոգնածության համախտանիշը հայտնաբերվել է 18 մարդու մոտ: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մոտ ինտերլեյկին-10 եւ ինտերլեյկին-6 տեղեկատվական  մոլեկուլների քանակը, որոնք խթանում են հզոր իմունային արձագանքը, կրկնակի աճել է:

Ընդ որում հիվանդների տվյալ կատեգորիան թերապիայից առաջ էլ ինտերլեյկինի բարձր աստիճան ուներ, ինչը կարող է վկայել նաեւ օրգանիզմի որոշ նախատրամադրվածության մասին:

Դրա հետ կապված գիտնականները չեն բացառում, որ ՔՀՀ-ն կարելի է նախնական փուլում հայտնաբերել, երբ մարդու մոտ վերոնշյալ մոլեկուլների մեծ քանակություն է նկատվում:

Հետազոտությունը հրապարակվել է Psychoneuroendocrinology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել