• Latest news

Աչքի կաթիլները կարող են քաղցկեղը բուժել

21 դեկտեմբերի, 2018  15:15

Աչքի նորագույն կաթիլները, իսկ ավելի ճիշտ՝ դրանց ակտիվ բաղադրամասը կարող է բուժել սուր միելոիդային լեյկոզը: Այս սենսացիոն հայտնագործությունը կատարել են Մեծ Բրիտանիայի մի քանի համալսարանների եւ գիտական կենտրոնների գիտնականները: Ցավոք, աչքի կաթիլները դեռ զանգվածային արտադրություն չունեն եւ չեն վաճառվում, քանի որ պետք է կլինիկական փորձարկումներ անցնեն:

Այս դեղամիջոցում միացություններից մեկը՝ SPHINX31-ը, նպաստում է աչքի ցանցաթաղանթի նեովասկուլյար հիվանդությունների բուժմանը: Սակայն, ինչպես պարզվել է, նույն միացությունը կարող է դանդաղեցնել MLL-վերակառուցված չարորակ բջիջների մի քանի հավաքածուների աճը: Նշվում է, որ SPHINX31-ը, միաժամանակ, ոչ մի կերպ չի ազդում առողջ արյունաստեղծ ցողունային բջիջների բազմացման վրա:

Մկների վրա կատարված փորձերի ընթացքում հաջողվել է պարզել, որ SPHINX31-ի կիրառումը զգալիորեն դանդաղեցրել է լեյկոզի զարգացումը, ընդ որում՝ առանց կողմնակի էֆեկտների:

Ստացած արդյունքները նոր հեռանկարներ են բացում սուր միելոիդային լեյկոզի բուժման նոր մեթոդների մշակման գործում: Գիտնականները հույս ունեն, որ սա կկարողանա օգնել քաղցկեղի այլ տեսակներով հիվանդներին, օրինակ՝ կրծքագեղձի մետաստազային քաղցկեղով հիվանդներին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել