• Latest news

Դեղերի «կոկտեյլը» կարող է շաքարախտի բուժման բանալի լինել  

21 դեկտեմբերի, 2018  21:36

Mount Sinai Hospital-ի հոսպիտալի Բժշկական դպրոցի գիտնականների բացահայտած դեղերի նոր «կոկտեյլը 40 անգամ մեծացնում է ինսուլինի արտադրությունը: Այս համադրությունը կարող է շաքարախտի բուժման բանալի լինել:

Առաջին տիպի շաքարախտն այսօրվա դրությամբ անհնար է բուժել: Այս հիվանդության դեպքում բետա բջիջների պակաս  է նկատվում, որոնք ինսուլին են արտադրում: Առանց ինսուլինի անհրաժեշտ քանակի մարդու օրգանիզմը չի կարող համարժեք կերպով գլյուկոզա կամ շաքար վերամշակել:

Այժմ գիտնականները հայտնաբերել են, որ հարմին անունով նոր դեղը կարող է ենթաստամոքսային գեղձի բջիջներին «տուրբոլիցքավորում» ապահովել. դրանք կսկեն օրական 10 անգամ ավելի շատ բետա բջիջներ արտադրել:

Ավելին, երբ հարմինը երկրորդ դեղի համակցությամբ են տվել, որը սովորաբար կիրառվում է ոսկրերի աճի խթանման համար, օրգանիզմի կողմից արտադրվող բետա բջիջների քանակը 40 անգամ աճել է:

Դեղը դեռ փորձնական է եւ անընդհատ թեստավորման նախնական փուլեր է անցնում, բայց հետազոտողները կարծում են, որ բետա բջիջների վրա ազդող այս  հզոր էֆեկտը կարող է արմատական ձեւով փոխել ինսուլինից կախվածություն ունեցող առաջին եւ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների բուժման ողջ ալգորիթմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել