• Latest news

3D տպիչով տպել են դաշնակահարի ձեռքը (տեսանյութ)

22 դեկտեմբերի, 2018  15:28

Գիտնականներին հաջողվել է 3D տպիչով տպագրել ռոբոտացված ձեռք, որը դաշնամուր է նվագում։

«Վերին վերջույթը» կազմված է ոսկրի նմանվող ամուր մասերից և ճկուն դետալներից, որոնք ջլերի դեր են խաղում։ Ձեռքը սկսում է շարժվել դաստակի շարժումների միջոցով։

Ռոբոտը կարող է վերարտադրել առնվազն երեք տարբեր երաժշտական ֆրազներ՝ նվագելով ստակատո (ընդհատ-ընդհատ) եւ լեգատո (սահուն)։ Ռոբոտացված ձեռքը էներգախնայող է, ինչի շնորհիվ ապագայում արհեստական ինտելեկտին նեյրոնային ցանցի ուսուցման համար ավելի քիչ տվյալներ անհրաժեշտ կլինեն։

Քանի որ «վերջույթի» հենքը մարդկային ձեռքի ճիշտ պատճենումն է, ապա այն կարելի է օգտագործել մարդկային մարմնի մեխանիկան ուսումնասիրելու համար։

Այս մասին տեղեկացնում է Science Robotics ամսագիրը՝ ներկայացնելով Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականների հոդվածը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել