• Latest news

Գանգուր մազեր եմ ուզում․ քաղցկեղով հիվանդ 4-ամյա տղան հուզիչ նամակ է գրել Սանտա Կլաուսին

24 դեկտեմբերի, 2018  19:35

4-ամյա Զակ Օլիվերը առաջին անգամ փորձել է նամակ գրել Սանտա Կլաուսին։ Քանի որ գրել նա դեռ չգիտի, իր նամակը մայրիկին է թելադրել։

«Թանկագին Սանտա, հուսով եմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է,- ասվում է նամակում,- Մայրիկն ասել է, որ ես լավ տղա եմ, այդ պատճառով, խնդրում եմ, բերեք ինձ՝ 1․ դինոզավրեր, 2․ շան ձագուկների պահակախումբ, 3․ մազեր՝ եթե կարելի է, թող դրանք գանգուր լինեն։ Սիրով՝ Զակ»։

Զակի մոտ լեյկեմիայի հազվագյուտ տեսակ է, որն ախտորոշել են այս տարվա մայիսին։ Հիմա նա քիմիաթերապիա է ստանում, որի պատճառով մազերը թափվել են։ Սակայն նա չի բողոքում եւ քմահաճություններ չի անում։ Դրա փոխարեն նա շան սուպերհերոս ձագերի մասին հեռուստաշոու է դիտում եւ իր ձեռքերով սուրբծննդյան բացիկներ պատրաստում։

Կարմիր մատնահետքով բացիկները նրանց համար են, ովքեր օգնել են գումար հավաքել փորձնական թերապիայի համար, որը նա այժմ ստանում է ԱՄՆ-ում։ Խոսքը CAR-T թերապիայի մասին է, որն իր երկրում անհասանելի է, եւ որը, սակայն, նրա առողջանալու հնարավորությունը 25-60 տոկոսով ավելացնում է։ Բարի մարդկանց շնորհիվ Զակի ընտանիքին հաջողվել է նրա բուժման համար 500 000 ֆունտ սթեռլինգ հավաքել, որից 100 000-ը նվիրաբերել է Daily Mail-ի անանուն ընթերցողը։

Անցյալ ամիս Զակին տեղափոխել են Ֆիլադելֆիա՝ բուժվելու, առանց որի, նրա մոր՝ Հաննայի խոսքերով, տղան այն տարի իր կյանքի վերջին Սուրբ ծնունդը կդիմավորեր։ Տղայի ընտանիքը հուսով է, որ բուժումը հաջող կանցնի, եւ նա կառողջանա ու տուն կվերադառնա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է