• Latest news

Լեյկեմիայի դեմ սուպերդեղամիջոցը ճանապարհին է

25 դեկտեմբերի, 2018  18:40

Դեղամիջոցի կլինիկական փորձարկումը, հնարավոր է, անցկացվի մոտակա 3-5 տարին...
Northwestern Medicine-ի գիտնականները մանկական լեյկեմիայի դեմ սուպերդեղամիջոց են մշակում։ Նրա արդյունավետությունն արդեն ապացուցվել է մկների վրա փորձի ժամանակ։

Դեղամիջոցի կլինիկական փորձարկումը, հնարավոր է, անցկացվի մոտակա 3-5 տարին։ Ներկայումս MLL տրանսլոկացիայով լեյկոզով երեխաներից ապրում է միայն 30 տոկոսը։ Այս հիվանդության ժամանակ պացիենտի մոտ նկատվում է արյան անոմալ քիչ կարմիր բջիջներ, որը անեմիա է առաջացնում, եւ մոտ 80 անգամ ավելի շատ են արյան սպիտակ բջիջները, քան առողջ մարդկանց մոտ է։


Այս սպիտակ բջիջները ներթափանցում են շատ հյուսվածքներ եւ օրգաններ, ինչը, որպես կանոն, հանգեցնում է պացիենտի մահվան։ Գիտնականները պարզել են, որ եթե լեյկեմեիայի դեպքում կայունացվի սպիտակուցների (MLL) քանակը, ապա կարելի կլինի նվազեցնել հիվանդության զարգացման արագությունը։


Հետազոտության շրջանակներում գիտնականները աշխատել են սուր ոչ լիմֆոբլաստային լեյկոզի եւ COMPASS սպիտակուցային համալիրի MLL գենի տվյալների հետ։ Իսկ թե երբ նրանց մշակումը կներառվի կլինիկական պրակտիկայում, հայտնի չէ, սակայն կլինիկական փորձարկումները կարող են սկսել արդեն մոտակա տարիներին։
Ի դեպ, վերջերս ցույց է տրվել, որ COMPASS բաղադրիչները շատ հաճախ հայտնվում են անալիզներում քաղցկեղային մուտացիաների որոնման ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է