2018թ. ամենատարօրինակ բժշկական նորությունները

5 հունվարի, 2019  19:16

2018-ը հարուստ էր բժշկական ոլորտի բազմազան նորություններով։

Այսպես, Հնդկաստանում 33-ամյա տղամարդը քիչ էր մնացել զրկվեր տղամարդկային արժանապատվությունից, երբ փորձել էր հաճույք ստանալ էքստրեմալ ձեւով։ Սուր զգացողությունների սիրահարը որոշել էր օգտագործել երկու գնդիկավոր առանցքակալ, բայց նրա առնանդամը պարզապես լռվել-մնացել էր դրանց արանքում։ Նրա մանկաստեղծ օրգանը փրկելու համար բժիշկները ստիպված էին շրջանաձեւ պտտվող սղոց օգտագործել, որը կիրառվում է մարմար կտրելու համար։

Անգլիայի բնակիչ Ալան Օ՛Բրայենի համար ողբերգական ավարտ ունեցավ էլեկտրոնային սիգարետի հանդեպ սերը։ Ծուխը թունդ ներքաշելուց հետո ծխամորճը հայտնվել էր տղամարդու թոքում։ Նրա կյանքը փրկելու համար ստիպված էին ծխամորճը (վեյպ) թոքից հեռացնել վիրաբուժական միջոցով։ Այս պատմությունից հետո Ալանը էլեկտրոնային սիգարետների փոխարեն սովորական ծխախոտ է ծխում։

Եվս մի քանի խոսք էլեկտրոնային սիգարետների մասին. ԱՄՆ-ում աշնանը լուրջ կրքեր բռնկվեցին այն բանից հետո, երբ վաճառքի հանվեցին ծխամորճներ էրեկտիլ դիսֆունկցիան բուժելու համար։ Փորձագետները վստահ չեն, որ այս ապրանքն անվնաս է, քանի որ նրա ակտիվ բաղադրիչները՝ տադալաֆիլը եւ սիլդենֆիլը, նախատեսված են պերօրալ կիրառման, այլ ոչ թե շնչելու համար։

Մինչ պաշտոնյաները պայքարում էին անկարության դեմ օգտագործվող վեյպերի դեմ, Ջոնս Հոփկինսի համալսարանի հետազոտողները կոչ արեցին հալյուցինածին սնկերն օգտագործել որպես ընկճախտի բուժամիջոց։ Հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ փսիլոցիբինը, որը մտնում է հալյուցինածին սնկերի բաղադրության մեջ, կարող է հիվանդների խուճապահարությունը մեկտեղել տերմինալ քաղցկեղի հետ։

Մինչդեռ որոշ փորձագետներ մտահոգված են ոչ թե ընկճախտի բուժմամբ, այլ ավանակների գլխաքանակի կրճատմամբ Չինաստանում։ Բանն այն է, որ նրանց կաշին օգտագործում են էցզյաո դոնդող պատրաստելու համար։ Չինական ավանդական բժշկության մեջ դրանով բուժում էին անեմիան եւ քաղցկեղային հիվանդությունները, իսկ այսօր այն օգտագործվում է կոսմետիկայում։ Էնցզյաոյի հիմքի վրա ստեղծված ապրանքների գները հասնում են մինչեւ երկու հազար դոլարի, եւ արդյունքում ավանակների քանակը Չինաստանում քանիցս կրճատվել է։

Ի դեպ, Չինաստանի մասին. պարզվել է, որ եվրոպացիները եւ ասիացիները օրգազմը տարբեր ձեւով են արտահայտում, իսկ, այ, ցավը միանման է։ Գլազգոյի համալսարանի հոգեբանների այսքան արտասովոր հետազոտությունը հրապարակվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PNAS ամսագրում։ Արեւմտյան մշակույթի ներկայացուցիչներն, օրինակ, օրգազմի պահին լայն բացում են աչքերը եւ փակում բերանը, այնինչ Արեւելյան Ասիայի երկրների ներկայացուցիչները սեղմում են շուրթերը եւ ձգում դրանք թեթեւ ժպիտով։

Քանի որ խոսք եղավ ֆիզիկական սիրո մասին, ապա չի կարելի չնշել Ուգանդայի 39-ամյա բնակչուհի Մարիամ Նաբատանցիի մասին, որը 44 երեխա է ծնել նույն տղամարդուց։ Մարիամն ամուսնացել է 13 տարեկանում։ Նրա ամուսինն իսկական բռնակալ էր, իսկ վերջին երեխայի ծնունդից հետո լքել էր նրան։ Կինը չորս անգամ եռյակ էր ունեցել, երեք անգամ՝ քառյակ եւ երեք անգամ էլ՝ երկվորյակ։ Բացի այդ, նա քանիցս մեկական երեխա է բերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի