• Latest news

Ցտեսություն, երիկամներ. Քաղցր ըմպելիքների նոր վտանգավորություն է հայտնաբերվել

28 դեկտեմբերի, 2018  18:40

Քաղցր ըմպելիքների հաճախ օգտագործումը բարձրացնում է երիկամների քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այսպիսի եզրահանգման են եկել Johns Hopkins Bloomberg School of Public Health–ի գիտնականները։

Clinical Journal of the American Society of Nephrology (CJASN) ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 3003 մարդ։

Նրանք լրացրել են սննդային վարքագծի հարցաթերթիկը, որում նշել են, թե ինչ սնունդ են նրանք օգտագործում եւ ինչ հաճախականությամբ։

Կամավորների առողջական վիճակին հետեւել են 9 տարվա ընթացքում։ Այս ժամանակահատվածում 185 մասնակիցների մոտ (6 տոկոս) զարգացել է երիկամների քրոնիկ հիվանդություն։

Պարզվել է, որ այն մասնակիցների մոտ, ովքեր հաճախակի գազավորված եւ քաղցր մրգային ըմպելիքներ են օգտագործել, հիվանդության ռիսկը նշանակալիորեն մեծացել է։ Միաժամանակ, մասնակիցների մեկ երրորդի մոտ, որոնք ըմպելիքը մյուսներից ավելի հաճախ են օգտագործել, երիկամների քրոնիկ հավանականությունը մեծացել է 61 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել