• Latest news

3 սննդամթերք, որոնք խորհուրդ չի տրվում ուտել տագնապային խանգարումների դեպքում

29 դեկտեմբերի, 2018  09:43

Տագնապային խանգարումներն այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում շատ տարածված են: Համարվում է, որ որոշ մթերքներ այս խանգարումների ընթացքը խորացնում են եւ մարդու տագնապի մակարդակը միայն բարձրացնում: Այդպիսի մթերքների թվում են՝

Ալկոհոլը

Ոմանց թվում է, որ եթե ալկոհոլ խմեն, դա իրենց կօգնի հանգստանալ, բայց իրականում ամեն ինչ ամենեւին էլ այդպես չէ. ալկոհոլն օրգանիզմը ջրազրկում է, նվազեցնում քնի որակը եւ տագնապայնությունը խորացնում: Ավելին՝ ալկոհոլը փոխում է սերոտոնինի եւ ուղեղի նեյրոտրանսմիտերների ցուցանիշները, ինչն իր հերթին նույնպես սաստկացնում է տագնապային խանգարման դրսեւորումները:

Շաքարը

Շաքարը եւ քաղցր մթերքները արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացնում են, իսկ երբ այն նվազում է, մարդն իրեն ճնշված է զգում, նրա տրամադրությունն ընկնում է, իսկ տագնապայնության մակարդակն աճում: Ուստի բարձր տագնապայնությամբ մարդկանց խորհուրդ չի տրվում քաղցր գործածել:

Կոֆեինը 

Կոֆեինը բոլորին շատ լավ հայտնի խթանիչ է: Կոֆեինի բարձր մակարդակը ոչ միայն մեծացնում է տագնապային խանգարման եւ նյարդայնության ախտանշանները, այլեւ նվազեցնում է սերոտոնինի արտադրումը, որը բարձրացնում է տրամադրությունը: Իսկ սա կարող է բերել դեպրեսիվ վիճակի: Կոֆեինն անվտանգ է փոքր չափաքանակներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել